▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հարցեր կան, որոնք ամեն օր պետք է տալ Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Հարցեր կան, որոնք պետք է տալ Փաշինյանին ամեն օր ու ամեն տեղ անդադար։
Եթե հնարավոր էր խուսափել պատերազմից, ինչո՞ւ չգնացիր «5 պլյուս 2» տարբերակով խնդրի լուծմանը։
Եթե, ըստ քեզ, Արցախը Ադրբեջանի մաս էր, ինչո՞ւ հազարավոր տղաների ուղարկեցիր մահվան բերան։
Եթե պետք է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրեիր, ինչո՞ւ անհամեմատ ավելի լավ պայմաններով չստորագրեցիր հոկտեմբերի 19-20-ի զինադադարը։
Եթե պիտի ճանաչեիր Արցախն Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ էիր գոռում՝ Արցախը Հայաստան է և վերջ։
Չէ՞ որ դու էիր ասում, որ Ղարաբաղյան հարցում քո ու Արցախի ղեկավարության մոտեցումները նույնական են։
Եթե ՀՀ 29.743 քառ. կմ քո համար կարմիր գիծ էր, ինչո՞ւ էիր խրոխտ ասում՝ հո Սև լճի 30 տոկոսի համար կռիվ չեմ անելու։
Նպատակդ փաստորեն հայի ոգին ու կամքը կոտրելն էր ու ադրբեջանցիներին անկլավներ նվիրելով՝ վերաբնակեցնելն է Հայաստանում։
Նիկոլն ունի բոլոր շանսերը, որպեսզի ապագա պատմաբաններն իր և իր թիմակիցների մասին գրեն.
«Նրանց ձեռքերն արյունոտ էին, հոգիները՝ մեռած, իսկ երակներում հայի արյան փոխարեն ձուլված արծաթ էր հոսում, հուդայի 30 արծաթը»»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին