▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրայինը վերածվել է ներկայիս իշխանությունների շահերը սպասարկող քարոզչամիջոցի․ Հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ուղղված Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին ու միջազգային կազմակերպություններին՝ ՀՀ-ում Հանրային հեռուստաընկերության գործունեության սկզբունքների կոպիտ խախտումների շուրջ

Սույն հայտարարությամբ փաստում ենք, որ.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկերի հաշվին գործող և օրենսդրորեն հանրային շահին ծառայելու և բազմակարծություն ապահովելու նպատակով ստեղծված Հանրային հեռուստաընկերությունը, կորցնելով անկախ գործելու հիմնական առաքելությունն ու կոչումը, վերածվել է ՀՀ ներկայիս իշխանությունների շահերը սպասարկող քարոզչամիջոցի։

Վերջին տարիներին իրականացված մշտադիտարկման արդյունքները փաստում են, որ Հանրային մեդիա համակարգը խաթարում է հանրային խոսքի հավասարակշռությունը, խեղաթյուրում է հասարակական իրողությունները և, հակասելով ՀՀ գործող օրենքներին ու հանրային բարոյականության նորմերին, վերածվել է իշխող քաղաքական ուժի ազդեցության հիմնական գործիքի՝ այդկերպ խախտելով Հանրային հեռարձակման կարևորագույն երկու սկզբունքները՝ անկախությունն ու հաշվետվողականությունը։

Ստեղծված իրավիճակն ուղղակիորեն հակասում է լրագրողական ու խմբագրական անկախություն երաշխավորելու, քաղաքական և գաղափարական չեզոքություն ապահովելու, հանրային շահին ծառայելու, միակողմանի քարոզչությունն արգելելու «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի Հանրային հեռարձակողի պարտավորությունների օրենսդրական սահմանումներին։

Հանրային հեռուստաընկերության բացահայտ իշխանամետ քարոզչությունն ու իշխանական օրակարգերի սպասարկումը լուրջ վտանգեր է առաջացրել ՀՀ-ում ժողովրդավարության ու ազատ խոսքի կարևորագույն սկզբունքների ապահովման ու այդ սկզբունքների ամրապնդման համար՝ հընթացս Հանրային հեռուստատեսության ու ռադիոյի գործունեությունը վերացելով Հայաստանի Հանրապետությունում միահեծան ու ավտորիտար նկատելի ու չափելի վարչարարության ցուցիչի:

Ներկա իրողությունների պայմաններում, ակնհայտ է դառնում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, վարչական ռեսուրսների կիրառման ու բռնության տարատեսակ գործիքների ներդրման արդյունքում, Հայաստանի Հանրապետությունում հետևողականորեն ներդրում ու կիրառում է ոչ ժողովրդավարական երկրին բնորոշ քաղաքականություն, որի հետևանքները կարող են լինել մեր երկիրը ազատ ու ժողովրդավարական երկրների համայնքին միացնելու ջանքերի լուծարումն ու մարդու ազատության հիմնարար սկզբունքների ու արժեքների հետևողական արժեզրկումն ու հարաբերականացումը:

Սրան զուգահեռ, նկատելի է նաև իշխանությունների կողմից կիրառվող գրաքննության, լրագրողների ազատ գործունեությունը խոչընդոտելու և բռնության մեթոդների կիրառումը, որն իրականացվում է բազմաթիվ օրենքների խախտումներով:

Առկա անառողջ ու ծանր հետևանքներ բերող կացությունը շտկելու ուղղությամբ ջանքեր պետք է գործադրել ապահովելու Հանրային հեռուստաընկերության ու ռադիոյի չեզոք և անաչառ գործունեությունը, Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովում իշխանությանը լոյալ ու հավատարիմ անձանց ներդրելու արատավոր գործելաոճի բացառման ու հանրության շրջանում խաթարված հեղինակություն և վստահություն հանրության վերականգման համար։

Հաշվի առնելով ստեղծված խիստ մտահոգիչ իրավիճակը, ինչպես նաև մոտալուտ խորհրդարանական ընտրությունները, որոնք նախատեսված են անցկացնել 2026 թվականի հունիսի 7-ին, դիմում ենք Ձեր աջակցությանը` Հանրային հեռուստաընկերության գործունեության ու եթերի կապակցությամբ մշտադիտարկում իրականացնելու համար՝ նախընտրական պայքարի ու քաղաքական ծրագրերի ներկայացման համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով:

Այս մշտադիտարկումը լուրջ գործոն ու միջոց կարող է կդառնալ սպասվելիք ընտրությունները ժողովրդավարական սկզբունքների համաձայն ազատ ու արդար եղանակով իրականացնելու համար:

Երևան, 20 նոյեմբերի, 2025 թ.

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին