Զարմանում եմ` ինչ կա էդտեղ զարմանալու. Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանին զարմացրել է մարդկանց վրդովմունքը, երբ ցուցադրել են Հովհաննավանքի պատարագը
«Իսկ ինչու՞ էին մյուս լրատվամիջոցները որոշել լուսաբանել։ Ինչի՞ չի կարող Հանրայինի լուրերն իր յութուբյան ալիքով հեռարձակել, երբ 10–ից ավելի լրատվամիջոցներ կային»,– ԱԺ–ում լրագրողներին ասաց նա։
Իսկ հարցը հետևյալն էր. «Փաշինյանը Հովհաննավանքի պատարագին չէր գնացել որպես վարչապետ, բայց Հանրայինը հարկատուների հաշվին ապահովել է դրա ուղիղ հեռարձակումը, ինչո՞ւ եք դա հեռարձակել»։


