▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետության հրապարակից ինչ-որ մի թեկնածու հրահանգներ է տալիս, երկիրը կորցնում է ժողովրդավարության վերջին փշրանքները. Մելիքյան

Արմեն Աշոտյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը դեռ չկա, լրագրողներին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Հանրապետության հրապարակից ինչ-որ մի թեկնածու հրահանգներ է տալիս, իհարկե, ոչ ուղիղ այս գործընթացի հետ կապված, բայց հավատացնում եմ,  որ այս գործընթացն ունի ուղիղ քաղաքական բովանդակություն։

Այսինքն՝  կարող ենք հետևություն անել, որ յուրաքանչյուր քաղաքական գործչի, հանրային գործչի վրա ինչ-որ գործեր կան երկար տարիներ պահված, որ ցանկացած պահի  կարող են վերածվել դատախազության կողմից մեղադրանքի որոշման, քննչականի կողմից՝ կալանքի միջնորդության»,-նշեց փաստաբանը։

Մելիքյանի խոսքով՝ սա ժողովրդավարության հետ որևէ կապ չունի, մեր երկիրը ժամ առ ժամ կորցնում է ժողովրդավարական լինելու վերջին փշրանքները։ 

***

Ես՝ որպես  Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ՀՀ իրավապահ համակարգից ակնկալում եմ և պահանջում եմ, որ բոլոր ընտրակեղծարարները, բոլոր ընտրակաշառք բաժանողները, բոլորը՝ առանց բացառության,  շատ արագ, ժամերի ընթացքում, հայտնվեն բանտերում»,- ՔՊ-ի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Մենք նրանց չենք կարող թույլ տալ, որ բռնանան Հայաստանի ժողովրդի կամքի ազատ արտահայտման վրա։ Այս պահից սկսած՝ ես պահանջում եմ, որ իրավապահ համակարգը գործի առավել արդյունավետ։ Բոլոր ծակերում թաքնված ընտրակաշառատուները, ընտրակաշառք համակարգողները հայտնաբերվեն, բացահայտվեն, վնասազերծվեն և հայտնվեն բանտերում»,-հավելեց Փաշինյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին