▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանուն հաղթանակի ընկածներին երբեք չեն մոռանում

ՑԱՅԳ ՀԸ -ն գրում է. Գյումրիում տեղակայված 102-րդ բազմաբազայի ներկայացուցիչները, զինծառայողները, Գյումրու փոխքաղաքապետն ու շարքային քաղաքացիները Վարդապետ Անդրեյ Վացի գլխավորությամբ այցելել են Գյումրու 2-րդ գերեզմանատուն` իրենց հարգանքի տուրքը մատուցել Հայրենական Մեծ պատերազմի զոհվածներին: Եղբայրական գերեզմանում ամփոփված են ինչպես հայ և ռուս, այնպես էլ այլ ազգի ներկայացուցիչների աճյունները: Նրանք եղել են մարտի դաշտում վիրավորվածներ ու ծանր վնասվածքներ ստացողներ, ինչպես նաև Լենինականի հոսպիտալում բուժվողներ: Վարդապետ Անդրեյ Վացը կատարել է հոգեհանգստյան կարգ, ներկաները ծաղիկներ են դրել, հիշել ու խնկարկել հանուն խաղաղության ու հանուն հաղթանակի ընկածներին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին