▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համազգային լռության րոպե Արցախում

Ապրիլի 23-ին, ժամը 19:15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի մի շարք երիտասարդական հասարակական կազմակերպությունների հարյուրից ավել ներկայացուցիչներ միացել են հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համազգային լռության րոպեին: Համացանցային կապի միջոցով հեռակա մասնակցելով ցեղասպանության զոհերի սրբադասման՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող արարողությանը՝ երիտասարդները համախմբվել են խորհրդանշական 100 մետր երկարությամբ ԼՂՀ պետական դրոշի շուրջ և, խոնարհելով այն, Սուրբ Էջմիածնից հնչող զանգերի ղողանջների ներքո մեկ րոպե լռությամբ հարգել Մեծ եղեռնի ավելի քան 1,5 մլն նահատակների անմար հիշատակը։ Միասին առ Աստված հղելով «Հայր մերը», արցախցի երիտասարդներն այնուհետև երկինք են բաց թողել 100 օդապարիկ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին