▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Համաշխարհային քաղաքականությունը գեղեցկացնողները». HaberTurk-ի անդրադարձն Արփինե Հովհաննիսյանին

 

Թուրքիայի առաջատար թերթերից մեկը` «HaberTurk» պարբերականը աշխարհի ամենագեղեցիկ քաղաքական գործիչների մասին հոդված է հրապարակել:

«Համաշխարհային քաղաքականությունը գեղեցկացնողները» վերտառությամբ հոդվածում պարբերականը ներկայացրել է արտաքնապես գեղեցիկ 2 տղամարդ և 4 կին գործիչների, որոնցից մեկը ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն է:

Թուրքական պարբերականը գրում է, որ սեպտեմբեր ամսին Հայաստանում Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակված Արփինե Հովհաննիսյանի գեղեցիկ արտաքինը ինչպես իր երկրում, այնպես էլ օտարերկրյա այցերի ժամանակ մամուլի ուշադրությանն է արժանանում :

Պարբերականի ցուցակում են հայտնվել նաև Ֆրանսիայի Կրթության նախարարը, Շվեդիայի Սոցապ նախարարը, Ֆրանսիայի կրթության նախարարը, Ֆրանսիայի Սահմանադրական բարեփոխումների նախարարը, ինչպես նաև Իտալիայի և Կանադայի վարչապետները: 

Աղբյուրը՝ Ermenihaber.am

Հիշեցնենք, որ արաբական առաջատար պարբերականներից մեկը` Addiyar-ը, Արփինե Հովհաննիսյանին համարել է աշխարհի ամենագեղեցիկ նախարարուհին: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին