▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդը կրակի տակ է առել հայկական դիրքերը. ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է. ԼՂՀ ՊՆ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփմանգծում կրկին անհանգիստ է: Այսօր ժամը 14:00-ից սկսած առաջնային գծի արևելյան (Մարտունու և Ասկերանի) ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից կրակի տակ է առել հայկական դիրքերը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների:

Այս պահի դրությամբ կողմերի միջև ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է:

Շփման գծի ողջ երկարությամբ հայ դիրքապահները վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և իրավիճակը պահում աչալուրջ վերահսկողության տակ:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ առաջնային գծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:

 

 

 

                                                    ԼՂՀ պաշտպանության նախարարություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին