▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱԿ-ի՝ վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է

«Հայ ազգային կոնգրեսը մասնակցելու է 2026թ․ ԱԺ ընտրություններին և որպես վարչապետի մեր թեկնածու ընտրվել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը»,- այսօր ՀԱԿ-ի հրավիրած միջոցառման ժամանակ հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։ «Երախտագիտությունս եմ հայտնում այս վստահության համար, և ես դա ընդունում եմ երախտագիտությամբ ու պատրաստակամությամբ՝ միասնաբար գնալ դեպի հաղթանակ։ Դա պետք է լինի ոչ միայն ՀԱԿ-ի հաղթանակը, այլ մեր ամբողջ ժողովրդի»,- իր խոսքում ասել է Լևոն Զուրաբյանը:

***

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի քաղաքական ուժերի հետ համագործակցության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ վարչապետի ՀԱԿ թեկնածու Լևոն Զուրաբյանն ասաց. «Մենք արդեն հայտարարություն արել ենք: Ելույթ ունենալով իմփիչմենթի թեմայով ԱԺ-ում լսումների ժամանակ, ես ասացի, որ որևէ համագործակցություն չենք նախատեսում ո՛չ Քոչարյանի, ո՛չ Սարգսյանի քաղաքական ուժերի հետ: Եթե կարծում եք՝ նման ենք այն ուժերին, որ մի օր մի բան են ասում, մյուս օրը՝ այլ, սխալվում եք: Մենք եթե մի բան ասում ենք, դա անում ենք»:

***

Վարչապետի ՀԱԿ թեկնածու Լևոն Զուրաբյանն ասուլիսի ընթացքում արձագանքելով «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հայտարարությանը, ըստ որի՝ առաջնորդություն չպիտի լինի նախկին նախագահների կողմից, ասաց. «Մենք չենք էլ ներկայացրել տենց հայտ. Առաջին նախագահի վարչապետության հայտ չենք ներկայացրել, ինչպես տեսաք: Դա այլևս մեզ չի վերաբերվում»:

***

«Փաշինյանն էսօր մեծ ժուլիկություն, խարդախություն է անում՝ իր ընտրվելու համար ժողովրդին ուղղակի ներկայացնում է կեղծիք՝ գոյություն չունեցող խաղաղություն ու Ալիևն իրեն օգնում է այդ հարցում: Ալիևը, մինչև ընտրություններ չի կրակելու, մեկ բենզին կբացի, մեկ ճանապարհ. Նիկոլն էլ կասի՝ դե տենում եք՝ խաղաղություն է, բանակն էլ կկրճատենք, էս էլ կանենք, էն էլ կանենք»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետի ՀԱԿ թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ մենք այսօր գտնվում ենք ականի վրա:

***

Շարունակելով Նիկոլ Փաշինյանի «խարդախության» թեման՝ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասաց, որ նա ընտրությունների ժամանակ փորձելու է չեղած խաղաղությունը ծախել ժողովրդի վրա: «Սա՛ է լինելու Փաշինյանի ընտրարշավի մեխը, որը չպետք է թույլ տանք՝ բացատրելով ժողովրդին՝ ինչ է նշանակում իրական խաղաղություն ու դեպի այն գնալու ընթացքը»,- հավելեց քաղաքական գործիչը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին