▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաց էինք ուտում, սկսեցին կրակել մեր վրա. Արցախում վիրավորված զինծառայողները մանրամասներ են պատմում

Armlur.am-ը գրում է. 1995թ. կնքված հրադադարից հետո մինչ օրս ադրբեջանական զինուժը շարունակում է խախտել իր կողմից կնքված հրադադարի պայմանագիրը: Իսկ հատկապես վերջին օրերին ծանր ռազմատեխնիկայով սկսել են գնդակոծել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի սահմաններն ու խաղաղ բնակավայրերը: Սեպտեմբերի 25-ին իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարված է եղել:

Հակառակորդի ակտիվության հետևանքով զոհվել են շարքային զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.) և վիրավորվել 16 զինծառայող: Երևան են տեղափոխվել վիրավորված զինծառայողներից վեցը, որոնցից չորսը գտնվում են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:

Նրանցից երկուսը վերակենդանացման, 2-ն էլ` վնասվածքաբանական բաժանմունքներում են: 

Մանրամասները տեսանյութում և սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին