▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գուցե Էֆենդի Փաշինյանը Հակաքրիստոսի հետա՞նցքն է». Մարգարիտա Սիմոնյան

Հայաստանում որոշ մարդիկ գնում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ետևից, և երկրում ստեղծված իրավիճակի ֆոնին նրան կարելի է անվանել Հակաքրիստոսի «ճկույթ» կամ «կույր աղիքի բորբոքում», քանի որ Հակաքրիստոսն ինքնին մասշտաբային և կոլեկտիվ բան է, կարծում է «Russia Today» միջազգային մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ «Russia 1» հեռուստաալիքի «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում նա ասել է, որ Հակաքրիստոսն սկսել է իր հարձակումները Հայաստանում կրոնի վրա, իսկ Փաշինյանը, Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումներից հետո, ապագա բռնապետերին ցույց է տալիս փողոց դուրս եկող մարդկանց վարքագծի մոդել։ «Բայց մարդիկ հետևում են նրան, նրանցից ոմանք։ Եվ սա ինձ մոտեցնում է այն մտքին, որը մոտ է նաև իմ վեպին, որ այս ամենն արդեն իսկ Հակաքրիստոսն է։ Փաշինյանը անձամբ Հակաքրիստոսը չէ... Հակաքրիստոսը կոլեկտիվ բան է, մեծ բան։ Փաշինյանը կարող է լինել Հակաքրիստոսի ճկույթը, Հակաքրիստոսի կույր աղիքը, գուցե Էֆենդի Փաշինյանը Հակաքրիստոսի հետանցքն է, քանի որ հենց նա է կոչ անում մեզ այսպիսի քննարկումներ ունենալ իր հետ։ Նա, ինչպես ասում են, առաջինն սկսեց, առաջին 10-15 անգամները», - ասաց նա։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին