▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գոսծիներին» տեսնելու համար նախատեսված հավելվածները գողանում են ձեր գաղտնաբառերը

Ֆեյսբուքի «գոսծիներին» տեսնելու համար նախատեսված հավելվածները միշտ էլ անհայտ ծագման ու ոչ պաշտոնական ինչ որ բաներ են եղել: Չնայած նրան, որ մեր հանրությունը մինչև այսօր հավատում է «գոսծիների առեղծվածին», միևնույն է դրա համար նախատեսված ինչ որ նորմալ հավելված Ֆեյսբուքում դեռևս չկա ու իմ կարծիքով չի էլ լինելու:

Որպես օրինակ՝ InstaAgent հավելվածը, որը թույլ էր տալիս Ինստագրամում տեսնել հյուրերին: Պարզվել է, որ այդ հավելվածից օգտվողների տվյալները լոգիններն ու գաղտնաբառերն ուղարկվել է անհայտ սեռվերներին:

Հետևաբար պետք չէ ֆեյսբուքում օգտվել նմանատիպ հավելվածներից: Չի բացառվում, որ նման հավելվածներով, ծրագրերով ձեր գաղտնաբառերը գողանում են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին