▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գլուխդ ***ելու եմ». ՔՊ-ական Մհեր Ախտոյանն սպառնում է Փարաքարի ղեկավարին

«Արմլուր»-ը գրում է. «Մեր ձեռքի տակ է հայտնվել բացառիկ տեսանյութ, որտեղ ՔՊ-ական Մհեր Ախտոյանն իրեն ձերբակալելու ժամանակ իրավապահների մոտ բղավում ու սպառնում է Փարաքարի համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանին:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ԱԱԾ-ն չարաշահումների ինչ-որ գործով բերման էր ենթարկել Մերձավանի ՔՊ-ական համայնքի ղեկավար Մհեր Ախտոյանին: Հենց այդ օրը՝ բերման ենթարկելու պահին, Մհեր Ախտոյանը իրավապահների ներկայությամբ բղավել է. «․․․ Ա՛յ Վալոդիկ, գլուխդ ուտելու եմ»:
Հիշեցնենք՝ Դավիթ Ախտոյանը Մհեր Ախտոյանի եղբայրն է, որն այժմ Փարաքար համայնքի ավագանու անդամ է ՔՊ-ի ցուցակով:
Այս տեսանյութը կարող է էական նշանակություն ունենալ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած` Վալոդյա Գրիգորյանի սպանության գործի շրջանակում։
Հիշեցնենք, որ Փարաքարում այս տարվա փետրվարի 5-ին տեղի ունեցավ սպանություն՝ ուղղորդված խուլիգանությամբ։

Դրանից հետո համայնքում ոստիկանները շուրջօրյա հսկողություն էին իրականացնում, սակայն այս տարվա սեպտեմբերի 23-ին իր տան բակում սպանվեց Վալոդյա Գրիգորյանն ու ոստիկանության օպեր Կարեն Աբրահամյանը:

Սպանությունը՝ ըստ քննչական կոմիտեի, բացահայտված է կատարողների մասով, սակայն սպանված Գրիգորյանի հարազատները պնդում են, որ կան ենթադրյալ կազմակերպիչներ և պատվիրատուներ, որոնց մասով իրավապահները դեռ գործուն քայլեր չեն իրականացնում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին