▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիշերն Էջմիածնում՝ իր ավտոմեքենայի մեջ, սպանվածը քրեական անցյալ ունեցող անձնավորություն է

«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ անցած գիշեր իր ավտոմեքենայի մեջ սպանված հայտնաբերված տղամարդը 1964թ. ծնված Հայկարամ Գրիգորյանն է:
 
Ինչպես ասված էր պաշտոնական հաղորդագրության մեջ, սպանվածի մարմինն ամբողջովին արյունոտ է եղել: Բանն այն է, որ, մեր ունեցած տեղեկություններով, նրան սպանել են առանձնակի դաժանությամբ՝ հրազենի մի ամբողջ պահունակի պարունակություն կրակելով նրա վրա և պատճառելով բաղմաթիվ հրազենային վնասվածքներ:
 
Հիշեցնենք, որ դիակը հայտնաբերվել իրեն պատկանող «Ինֆինիտի» մակնիշ ավտոմեքենայի մեջ:
 
Ի դեպ, Հայկարամ Գրիգորյանը բավական բուռն քրեական անցյալ է ունեցել, մի քանի անգամ դատապարտվել է, այդ թվում՝ 1997թ-ին սպանության համար: Բայց ազատազրկման վյրում անցկացրել է ընդամենը 4-5 տարի:
 
Իսկ վերջին անգամ դատապարտվել է 2012-ին՝ խուլիգանության համար:
 
Ըստ դատական համակարգի տեղեկատվական հարթակում տեղադրված դատավճռի` Հայկարամ Գրիգորյանը 2012թ.հուլիսի 13-ին` ժամը 00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, Էջմիածին քաղաքի խաղասրահներից մեկում իր մոտ եղած գումարները վերջանալուց հետո խաղասրահի աշխատակցուհուց պահանջել է լիցքավորել խաղային ավտոմատը` գումարը հաջորդ օրը վճարելու պայմանով:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին