▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղարքունիքում մայրը երեխային մահացած է հայտնաբերել

Մայիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ մահացած վիճակում ծնողների կողմից «Սևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քանի օրական երեխայի մարմին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 03։00-ի սահմաններում երեխայի մայրը երեխային կերակրել է մայրական կաթով և քնեցրել, իսկ արդեն առավոտյան 07։00-ին արթնացել է և հայտնաբերել երեխային մահացած։ Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին