▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գեղամ Նազարյա՛ն, ո՞նց ես Նիկոլին հաճոյանալու համար վիրավորել հերոսածին մորը». Նաիրա Մարգարյան

Զոհված զինծառայող Ժիրայր Մարգայրանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեղամ Նազարյան, դու վիրավորել ես մի հերոսածին մոր, որը կորցրել է իր որդուն, կորցրել է Արցախը, և որի որդու շիրիմը մնացել է թուրքի ձեռքում։
Դու ամեն օր ազատ կարող ես գնալ ու հարգել քո հերոսի շիրիմը, իսկ նա այդ հնարավորությունից զրկվել է՝ այս իշխանության դիվանագիտության կործանարար հետևանքներով։
Ո՞նց ես համարձակվել վիրավորել այս մորը։ Ո՞նց ես Նիկոլին հաճոյանալու համար, ձեռք բարձրացրել նրա սրտի ամենացավոտ վերքի վրա։
Մարդը, որ ամեն ինչ է կորցրել, քո լեզվից վերջինը պիտի լսի վիրավորանք։
Գեղամ, դու ոչ միայն չհասկացար նրա ցավը, այլ նաև փորձեցիր արդարացնել մի քաղաքականություն, որ խլեց որդուն, հողը, շիրմը։ Դա ոչ թե կարծիք է, այլ ամոթ, և այդ ամոթը քեզնից երբեք չի լվացվի»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին