▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեթ աստվածաշնչյան քաղաքի դարպասներն են հայտնաբերել

 

Բար-Իլանի համալսարանի հնաբանները Հուդայի լեռների ստորոտին հայտնաբերել են փղշտացիների հայտնի քաղաքի` Գեթի դարպասներն ու պատերը, որտեղ աստվածաշնչյան առասպելների համաձայն` ծնվել է Գողիաթ հսկան, որին մենամարտի ժամանակ հաղթել է հրեա ապագա թագավոր Դավիթը:РИА Новости-ի փոխանցմամբ՝ Իսրայելի Ռամաթ Գան քաղաքի համալսարանի գիտնականները 20 տարի շարունակ պեղումներ են կատարում  Հևրոն լեռան նախալեռներում, որտեղ հնում գտնվում էին փղշտացիների տիրույթները, ովքեր էլ Իսրայելի առաջին ղեկավարների տարածաշրջանային հակառակորդներն էին:
Ինչպես նշում է հնագետների ղեկավարը` նոր հայտնագործություններն առավել նշանակալի են, քանի որ իրենց հաջողվել է գտնել Գեթ քաղաքի դարպասները, որտեղ, ըստ առասպելի, թաքնվում էր Դավիթ արքան Սաուլ արքայի ցասումից:
Գիտնականների խոսքով` իրենց դեռ չի հաջողվել որևէ գրավոր աղբյուր գտնել այն մասին, որ հայտնաբերված տարածքն իսկապես այն նույն հնավայրն է:
 
Artsakhpress.am

Բար-Իլանի համալսարանի հնաբանները Հուդայի լեռների ստորոտին հայտնաբերել են փղշտացիների հայտնի քաղաքի` Գեթի դարպասներն ու պատերը, որտեղ աստվածաշնչյան առասպելների համաձայն` ծնվել է Գողիաթ հսկանորին մենամարտի ժամանակ հաղթել է հրեա ապագա թագավոր Դավիթը:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ Իսրայելի Ռամաթ Գան քաղաքի համալսարանի գիտնականները 20 տարի շարունակ պեղումներ են կատարում  Հևրոն լեռան նախալեռներում, որտեղ հնում գտնվում էին փղշտացիների տիրույթները, ովքեր էլ Իսրայելի առաջին ղեկավարների տարածաշրջանային հակառակորդներն էին:

Ինչպես նշում է հնագետների ղեկավարը` նոր հայտնագործություններն առավել նշանակալի են, քանի որ իրենց հաջողվել է գտնել Գեթ քաղաքի դարպասները, որտեղ, ըստ առասպելի, թաքնվում էր Դավիթ արքան Սաուլ արքայի ցասումից:
Գիտնականների խոսքով` իրենց դեռ չի հաջողվել որևէ գրավոր աղբյուր գտնել այն մասին, որ հայտնաբերված տարածքն իսկապես այն նույն հնավայրն է:
 
Artsakhpress.am

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին