▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալ Սեյրան Սարոյանը իրեն հատուկ հումուրով «տռաս» է հանում իր դեմ ելած «զակազչիկի մանկլավիկին».shamshyan.com

Գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը իրեն վերագրվելիք տաքսի սերվիսը պատրաստ է նվիրել նրան, ով կասի այդ սերվիսի անունը: Ավելին՝ մի քիչ էլ ձեռքի ծախս կտա, գործերն ավելի «վպերյոդ» գցելու համար,գրում է shamshyan.com-ը:

Այս մասին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասաց Սեյրան Սարոյանը՝ արձագանքելով այն լուրերին, թե տասնյակ բիզնեսների կողքին նոր բիզնես է բացել` տաքսի ծառայության տեսքով եւ իբր տաքսու վարորդները դժգոհում են, որ չեն կարողանում օրվա հաց վաստակել, քանի որ ստիպված են ամիսը 200 հազարական «մուծվել» անհագ պատգամավորին:

«Ա՛յ Գագո ջան, զակազ է, հերյուրանք: Ես Հայաստանում բացարձակ ոչ մի բիզնես չունեմ: Եթե իմ ջեբից Հայաստանի համար փող չդնեմ, քրտինքով վաստակող իմ ժողովրի գումարը ջեբս չեմ դնի»,-ասաց գեներալը:

Հարցին, թե ով եւ ինչու է, ըստ նրա, նման «զակազ իջեցրել», արձագանքեց. «Համոզված եմ, որ տղամարդկային հատկություններից թույլ մեկը, բայց եթե որոշ բան էլ մեջը պահպանվել է, թող ինքը համարձակություն հավաքի, հայտնվի ու ասելիքը երեսիս ասի, ոչ թե զակազներով խոսի: Նրա համար միայն ափսոսում եմ, որ իրականում այս սերվիսը չունեմ, թե չէ կնվիրեի, նոր կճանապարհեի»:

 Ի դեպ, նշվում էր նաեւ, թե ծառայությունը սպասարկում է Արգավանդ-Էջմիածին երթուղին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին