▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գաղտնալսում են զուգարաններում, լոգասենյակներում․․․և վարչապետի հրահանգով տարածում են կայքերում․․․Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը բողոքի ակցիայի ժամանակ դիմեց քաղաքացիներին 

Չկարծեք, թե բռնաճնշումները միայն ընդդիմադիր հայացքներ ունեցողներին է վերաբերում, ձեր հերթն է գալու, եթե բռնատիրական մեքենան սկսում է աշխատել , այդ մեքենան կանգնեցնել հնարավոր չէ։ Այդ մեքենան արդեն նոր զոհեր է պահանջում, դատախազության մոտ բողոքի ակցիայի  ժամանակ ասաց «Հայաստան» կուսակցության անդամ Ստեփան Դանիելյանը։

«Այսօր Հայաստանում ընդդիմադիր հայացքներ ունեցողների վրա քրեական գործեր են հարուցում, նրանց  հետևում են զուգարաններում, լոգասենյակներում, տներում, աշխատասենյակներում, լսում են նրանց հեռախոսները, ստուգում են նամակները։ Սա համատարած բնույթ է կրում»,–ասաց Դանիելյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին