Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը, ներառվել է ուկրաինական «Միրոտվորեց» ծայրահեղական կայքի տվյալների բազայում:
Կայքի հեղինակները, մասնավորապես, մեղադրում են արքեպիսկոպոս Եզրասին Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ հրապարակային աջակցություն ցուցաբերելու համար։
Նշենք, որ այս տարվա մարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով։
Դիտեք նաև՝
***