Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանը մեղադրվում է 65 հողատարածքներ ապօրինի օտարելու և փողերի լվացման մեջ, նախաքննության ընթացքում նա ամբողջովին վերականգնել է համայնքին պատճառված 261 մլն դրամի վնասը, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նշվում է, որ ուղղակի վաճառքով կամ կեղծ աճուրդների միջոցով տարբեր ֆիզիկական անձանց օտարվել են հրապարակներ, ճանապարհներ, զբոսայգիներ, պուրակներ ու գործառնական նշանակություններով տարածքներ։
Գուլոյանի նկատմամբ որպես համակցված այլընտրանքային խափանման միջոցներ են կիրառվել 40 մլն ՀՀ դրամի գրավն ու ՀՀ-ից բացակայելու արգելքը։ Նրա ու ևս 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Նշենք, որ Կարապետ Գուլոյանը գործարար Գագիկ Ծառուկյանի փեսան է, ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝


