ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն անդրադարձել է ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկություններին և տարածված լուսանկարներին տեղեկություններ ու լուսանկարներ են տարածվել, որ, ըստ որի՝ Գագիկ Ծառուկյանն այսօր փորձել է մեկնել ՀՀ-ից, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել։
«Իշխանական քարոզչամեքենան ահասարսուռ վերնագրերով աղաղակում է, թե Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել երկիրը։ Իսկ հիմա ներկայացնում եմ իրականությունը։ Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով։ Սա է ամբողջ պատմությունը։ Երբ օդանավակայանում անձնագրային անցակետում Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինչ որ բան պետք է ճշտեն՝ Ծառուկյանը պատասխանել է, որ որևէ բան ճշտել պետք չէ և եթե դա պետք է այլ մեկնաբանության տեղիք տա, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից և վերադառնում է տուն։ Ես հասկանում եմ, որ իշխանական ԶԼՄ-ն այսօրվա Հայաստանում ամեն բան գրելու ինդուլգենցիա ունեն, բայց կան բաներ, որ իսկապես անթույլատրելի են»,- գրել է նա:
Նշենք, որ Գլխավոր դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը):
Խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը:
Հիշեցնենք, որ ընտրություններից հետո` գիշերը, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «Գագիկ Ծառուկյանը նստելու ա».


