▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրենսիս Ֆուկույամային տեղում դարձրեց «դիվանագետ»․․․

Սամվել Ֆարմանյանի գրառումը՝ կից տեսանյութով․ 

Կապիտուլյացիան հաղթանակ դարձրած «հրաշագործը» հիմա էլ Ֆրենսիս Ֆուկույամային տեղում դարձրեց «դիվանագետ»: Ինքնավստահ ու անքննելի ոճով:

Լավ, էս պոլիգլոտն իր կողք ու բոլորը գոնե ՄԵԿ սրտացավ ու գրագետ մարդ չունի՞, որ կամ սրան կրթի կամ խորհուրդ տա ընդհանրապես չխոսել պատմության ու հումանիտար գիտելիքներ պահանջող որևէ այլ բնագավառի մասին: Ինչու՞: Որովհետև լայն ժողովրդին դա ընդհանրապես հետաքրքիր չի, իսկ ում հետաքրիքր է՝ ներսում ու դրսում, նման ամեն մի դեպքից հետո միայն ծիծաղում են իր դատարկության ու մակերեսայնության վրա:

Կամ իր ենթակայությամբ աշխատող հատ ու կենտ գրագետ մարդիկ չեն ամաչու՞մ, որ այդ դերում են:

Հ.Գ. Տգիտություն. նախանձի ու փառասիրության հետ միասին՝ բոլոր չարիքների ու ձախորդությունների մայր արմատը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին