«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը 2024 թվականի իր գույքի և եկամուտների հայտարարագրում նշել է, որ ՀՀ քննչական կոմիտեին փոխառություն է տվել, նախ՝ 1 մլրդ դրամ, ապա՝ 2024-ին՝ ևս 55 մլն դրամ։ Թե ի՞նչ նպատակով է Ծառուկյանը Քննչական կոմիտեին փոխառություն տվել, հայտարարագրում նշված չէ։
Ֆակտոր․am-ն է գրում ու նշում, որ կայքի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դա ոչ թե փոխառություն է, այլ՝ «վնասի, տույժի վճարման երաշխիք»։ «Կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2019 թվականի սեպտեմբերի 19-ին «Կոնվերս բանկ» և «Էյջ Էս Բի Սի բանկ» ընկերությունների վճարման հանձնարարականներով, մի շարք անձանց վերագրված հնարավոր հարկային պարտավորությունների՝ վնասի, տույժի վճարման երաշխիք՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վճարվել է համապատասխանաբար 93 մլն 60 հազար և 906 մլն 940 հազար դրամ գումար»,- նշված է Կոմիտեի պատասխանում։ Նկատենք, որ Քննչական կոմիտեի գրությունում ներկայացվել է միայն 1 մլրդ դրամի վճարման նպատակը, իսկ 55 մլն դրամի մասին որևէ նշում չկա։
Դիտեք նաև՝