▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրատեսիլ 2017»–ին Գերմանիան ներկայացնող ներկայացուցիչը այցելել է Ծիծեռնակաբերդ

 

«Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի Գերմանիայի պատվիրակ Լևինա Մյուզիքը (Levina Music) Հայաստանում է: Ավելին, երեկ վերջինս մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, որտեղ հավերժական կրակի մոտ ծաղիկներ է դրել ու մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը:

«Ես լսել էի Հայոց ցեղասպանության մասին մինչ Հայաստան այցելելը, քանի որ Գերմանիան վերջերս ճանաչեց այն: Շատ հուզիչ է գտնվել այստեղ»,- նշել է Լևինա Մյուզիքը:


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին