▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակները հեռվից հետևում էին բողոքի ակցիային

Ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների և Բաքվում պատանդառված մեր հայրենակիցների 
Ազգային ժողով մոտ քաղաքացիական բողոքի ակցիա է

ՀՀԿ երիտասարդական և ուսանողական կառույցների նախաձեռնությանը միացել են այլ քաղաքական ուժերի և հասարակական միավորումների երիտասարդներ։ Ակցիայի շարժառիթն այն է, որ ԱԺ-ում ընթանում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պլենար նիստը։

«Մենք եկել ենք, որպեսզի եվրոպացի պատգամավորները տեսնեն, որ մեր երկրում ամեն ինչ օքեյ չի, եթե իրենք համարում են, որ սա ժողովրդավար պետություն է, ուզում եմ տեսնեն, որ մեր երկրում կա 60-ից ավելի քաղբանտարկյալ ու դա նորմալ չի։ Որպես ՀՀ քաղաքացի՝ իշխանություններին կխնդրեմ, որպեսզի տեղ թողնեն, որ հետո իրենց համար էլ կանգնողներ լինեն»,- ԱԺ դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է դերասանուհի Անաիս Սարդարյանը։ Խոսելով եկեղեցու դեմ արշացի մասին՝ դերասանուհին նշել է․ «Եկեղեցուն նայել մեկ հոգևորականով, թեկուզ՝ կաթողիկոսով, ես այդպես չեմ ընկալում։ Ինձ համար եկեղեցին դա իմ պետականության կարևորագուն ինստիտուտներից է, եկեղեցին եղել է բոլոր կուսակցություններից առաջ և, հավատացեք, լինելու է նաև ինձնից, ձեզնից և մեր երեխաներից հետո, որովհետև եկեղեցին մեր պետականության հիմնասյուններից մեկն է, որը չպիտի չափվի ինչ-որ մեկի ուզելով կամ չուզելով»։

***

«Մեր կոչն է միջազգային հանրությանը, որպեսզի երկակի ստանդարտներ չկիրառի և կոնկրետ պատժամիջոցներ կիրառի իշխանական այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր ուղղորդում են դատական համակարգը սմս հաղորդագրություններով և ԱԺ այն դահլիճում, որ դուք հիմա գտնվում եք: Այդ մարդն ամիսներ առաջ ասել է, որ ընդդիմախոսների տեղը ԱԱԾ պադվալներում է։ Դուք պետք է հասկանաք, որ չեք կարող պաշտպանել մի իշխանության, որն ամեն օր գործում է օրենքից դուրս»,- այսօր ԱԺ դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով «Եվրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովի մասնակիցներին։ «Մենք տեսնում ենք Բաքվում պահվող մեր ռազմաքաղաքական ղեկավարության և այլ գերեվարված անձանց խոշտանգումներ և տեսնում ենք ձեր լռությունը, որն անթույլատրելի է։ Միջազգային հանրությունը հստակ գնահատականներ պետք է տա, դուք նրա համար եք, որպեսզի պաշտպանեք Հայաստանում ժողովրդավարությունը, ոչ թե Նիկոլ Փաշինյանին»:

***

«2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգթոնում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ ՀՀ ու Ադրբեջանի նախագահները ստորագրեցին համատեղ հռչակագիր, նույն օրը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները նախաստորագրեցին նաև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը: Դրանք ազդարարում են, որ խաղաղություն արդեն հաստատված է՝ չնայած դրան շարունակում են չլուծված մնալ մարդասիրական մի շարք հարցեր»,- Եվրոնեսթ ԽՎ 12-րդ լիագումար նստաշրջանի իր ելույթի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Ադրբեջանում պահվող անձանց, ռազմագերիների հարցը դեռևս լուրջ խնդիր է, որը պետք է լուծում գտնի: Մեկ այլ առաջնահերթություն է բազմաթիվ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը»,- հավելեց Սիմոնյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին