▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էթիկայի 10 հիմնական կանոններ, որոնք պետք է իմանան բոլորը

Ձեզ ենք ներկայացնում էթիկայի 10 հիմնական կանոնները:

1. Կարևոր է ձեռքսեղմումը: Տարիքով մեծն առաջինը պետք է ձեռքը մեկնի, և շատ կարևոր է այդ ընթացքում նայել զրուցակցի աչքերին: Հայացքը թեքելը կարող է ընդունվել որպես սուտ կամ անհարգալից վերաբերմունք: Կանանց ձեռքը սեղմելն ընդունված չէ, բայց եթե նա առաջինն է ձեռքը մեկնել, պետք չէ այն օդում թողնել, և հիշեք, որ պետք չէ ավելի թույլ սեղմել, քան նա: Այդպիսով կանանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ Դուք թուլամորթ եք:

2. Ի՞նչ ծաղիկներ կարելի է նվիրել տղամարդկանց: Դրանք կարող են լինել քրիզանթեմներ, մեխակներ, օրքիդեաներ, լիլիաներ, կալաներ, կակաչներ, արևածաղիկներ: Դրանց գույնը նույնպես կարևոր է՝ սպիտակ, կապույտ, մանուշակագույն, կարմիր, կանաչ:

Ե՞րբ է պետք տղամարդուն ծաղիկներ նվիրել

  • Նոր գրքի շնորհանդեսին
  • Նոր հոդվածի հրապարակմանը
  • Ծննդյան տոնին
  • Մրցանակի շնորհման ժամանակ
  • Սպորտային հաղթանակի ժամանակ
  • Գիտական հայտնագործության դեպքում
  • Ֆիլմի պրեմիերային
  • Համերգային պրեմիերային

3. Ճաշելիս չի կարելի ամանը թեքել: Ընդունված է այն թեքել Ձեր կողմից, բայց ավելի լավ է ընդհանրապես զերծ մնալ դա անելուց:

4. Երբ կինը ցանկանում է վեր կենալ ճաշի սեղանի մոտից, տղամարդիկ պետք է ոտքի կանգնեն:

5. Երբ ամուսինն ու կինը հրապարակայնորեն միմյանց դիմում են փաղաքշական արտահայտություններով, դա դիտվում է որպես գռեհկության նշան:

6. Ըմպելիքը ձողիկով խմելիս պետք չէ մինչև վերջին կաթիլը խմել:

7. Վարվեցողությունը ռեստորանում

  • Հաց ուտելիս արմունկներով մի՛ ներխուժեք Ձեր զրուցակցի տարածք
  • Մեծ կտորները բաժանեք ավելի փոքր մասերի
  • Մի փչեք տաք ուտելիքի վրա
  • Օգտագործեք անձեռոցիկ և մի լպստեք մատները
  • Անընդհատ մաքրեք բերանն անձեռոցիկով
  • Լիքը բերանով մի՛ խոսեք
  • Պետք չէ հեռախոսը դնել սեղանին

8. Հասարակական վայրերում մաստակ ծամելն անդաստիարակության նշան է

9. Ինչպե՞ս պետք է բարձրանալ աստիճաններով

  • Տղամարդը պետք է տեղ տա կանանց, երեխաներին և մեծահասակներին
  • Ծանր պայուսակներով բարձրացողին պետք է զիջել ճանապարհը
  • Աստիճաններով բարձրանալիս տղամարդը պետք է առաջ ընկնի և ձեռքը մեկնի կնոջը

10. Եթե խոսակցության ժամանակ հոգնել եք կամ ձանձրացել, մի՛ շեղվեք հեռախոսի, ժամացույցի, գրառումների գրքույկի վրա: Դա կարող է ընկալվել որպես անհարգալից վերաբերմունք զրուցակցի հանդեպ:

Աղբյուրը` Blognews.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին