▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Թուրքիան ընդունի իր իրականացրած ցեղասպանության փաստը, պատրա՞ստ ենք դրան տեր կանգնելու

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Եթե Թուրքիան ընդունի իր իրականացրած ցեղասպանության փաստը, բայց մենք պատրաստ չլինենք դա մարսելուն, դրան տեր կանգնելուն, ապա այդ դեպքում Թուրքիան միայն կշահի:

Իսկ թե մյուսները ինչ կանեն դա լոկ սև սրտին մխիթարանք է՝ ոչ ավել:

Իսկ մենք այսօր պատրաստ ե՞նք դրան:
Պատրաստ ե՞նք պահանջատեր լինելուն:
Պատրաստ ե՞նք ետ ստացած/վերցրած հողերը վերաբնակեցնելուն:
Պատրաստ ե՞նք ետ ստացած նյութական միջոցները ի շահ հայության ներդնելուն:
Պատրաստ ե՞նք սահմանները բացելուն և թուրքերի, քրդերի և մնացյալի հետ համատեղ ապրելուն:

Եթե ոչ, ապա ավելի լավ է չճանաչեն:

Տիգրան Արեգունի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին