«Թրամփի ուղի» նախագծի իմաստն այն է, որ մեր երկրով անցնեն հնարավորինս շատ մարդիկ, բեռներ, քանի որ դրանք հնարավորինս շատ եկամուտներ են ՀՀ բյուջեի համար, դրանք աշխատատեղեր են։ Այսպիսի տեսակետ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վաշինգթոնից հեռավար ասուլիսի ժամանակ․ «Եթե Հայաստանի և Ադրբեջանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ օգտվեն միմյանց տրանսպորտային ենթակառուցվածքներից, սկսվի այդ թվում՝ նաև երկկողմ առևտուրը, դա կլինի անվտանգության, խաղաղության և կայունության ամենահուսալի երաշխիքներից մեկը։ Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում *** |
«Ի՞նչ է նշանակում՝ Սյունիքի մարզը վարձով տալ, էդպիսի բան ո՞նց կարող է որևէ մեկի մտքով անցնել։ Սյունիքի մարզը եղել է և կշարունակի մնալ ՀՀ-ի մաս, և ստորագրված հռչակագրով այդ հարցը փակվեց ընդհանրապես այնքանով, որ մենք երկկող արձանագրեցինք, որ մենք միմյանցից տարածքային նկրտումներ չենք ունենալու»,- հեռավար ասուլիս ժամանակ, պատասխանելով «Սյունիքի մարզը վարձով տրամադրելով ԱՄՆ-ին, չկա՞ մտահոգություն, որ ԱՄՆ-Իրան լարվածության սրման դեպքում այն կվերածվի Իրանի վրա հարձակման ելակետ» հարցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ «Թրամփի ուղի» նախագիծն իր մեջ ռազմական կոմպոնենտ չի պարունակում և որ այն չի կարող վտանգ հանդիսանալ Իրանի համար․ «Այս նախագծում որևէ ուժային, ռազմական կոմպոնենտ չկա և դրա մասին խոսք լինել չի կարող, պետք չի ստեղծել խոսություներ, որոնք չկան»,-ասել է Փաշինյանը։ *** |
«Մենք Ադրբեջանի հետ ոչ թե Աբու Դաբիում կամ դրանից հետո որոշեցինք, որ չենք կարողանում երկկողմ ձևաչափով բանակցել, այլ ուղղակի այս պրոցեսը մի փոքր այլ նշանակություն ունի, որովհետև այն կենտրոնացած էր «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներդրումներ իրականացնելու վրա»,– ասաց ՀՀ վարչապետը` հեռավար ասուլիսի ժամանակ՝ նշելով, թե ինչու Վաշինգթոնում կնքվեցին փաստաթղթերը․ ««Խաղաղության խաչմերուկ» նախագծով Թրամփն ավելի ակտիվ էր հետաքրքրվում, քան մյուսները»,- ասաց նա։ *** |
«Խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է, ինչը նշանակում է, որ պաշտոնապես արդեն գրավոր կերպով կողմերը արձանագրել են, որ այդ փաստաթուղթն իրենց համար ընդունելի է և այլևս անփոփոխելի։ Հիմա պետք է աշխատենք հաջորդ փուլի վրա, որպեսզի ստորագրենք»,- Վաշինգթոնից հեռավար ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ սահմանազատման պրոցեսը ևս պետք է շարունակվի․ «Խորհրդային Հայաստանի տարածքը նույնական է անկախ Հայաստանի տարածքի հետ, Խորհրդային Ադրբեջանի տարածքը նույնական է անկախ Ադրբեջանի տարածքի հետ, սա արձանագրված է և նախաստորագրված։ Մենք, այո, ճիշտ ենք ասում, որ կան տարածքներ, որոնք այս տրամաբանությամբ պատկանում են մեզ, բայց գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, բայց նաև պիտի ասենք, որ կան տարածքներ, որոնք պատկանում են Ադրբեջանին, բայց գտնվում են մեր վերահսկողության տակ։ Պետք է սահմանազատման գործընթացը շարունակվի և այնտեղ, որտեղ մենք ունենք մեզ չպատկանող տարածքներ, մենք պետք է վերադարձնենք Ադրբեջանին, որտեղ Արդբեջանն ունի տարածքներ իրենց չպատկանող, իրենք պետք է վերադարձնեն մեզ, կամ էլ համարժեքության սկզբունքի հիման վրա կամ օրինակ հանրաքվեների միջոցով տարածքների փոխանակում պիտի իրականցվի այն տրամաբանությամբ, որ 29, 743 քառ կմ տարածքը անխախտելի մնա»,-ասաց է Փաշինյանը։ *** |
«Մենք իրար հետ շատ բարդ ճանապարհ ենք անցել, ըստ էության՝ դժոխքի միջով ենք անցել»,- որպես ասուլիսի ամփոփում Նիկոլ Փաշինյանը դիմեց ՀՀ քաղաքացիներին․ «Ամիսներ շարունակ ասում էի, որ պատերազմ չի լինելու, այսօր կարող ենք ասել, որ խաղաղությունը հաստատված է․․․Հայաստանը ապաշրջափակվում է։ Հույս ունեմ, որ տեղի կունենա ՀՀ քաղաքացիների համախմբումը խաղաղության օրակարգի շուրջ։ Դա կլինի նոր՝ ոչ պակաս կարևոր հեղափոխություն մեր երկրի ապագայի տեսակետից»,-ասաց Փաշինյանը։ |
«Եթե սկսվի երկկողմ առևտուրը, դա կլինի անվտանգության երաշխիքներից մեկը»․ Նիկոլ Փաշինյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին