Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
«Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը կերարաձգվի երեք ամիս ժամկետով՝ մինչև 2025-ի դեկտեմբերի 8-ը․ սույն որոշումը ստանալուն պես կարող եք տասնօրյա ժամկետում բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանում»,- հայտարարեց նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Դատական նիստը շարունակվում է։ *** |
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախնական կալանքը 3 ամսով երկարաձգվեց․ Այդպիսի որոշում կայացրեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Մինչ այդ, հանրային մեղադրողն առաջարկել էր Բագրատ Սրբազանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը երկարաձգել ևս 3 ամիս ժամկետով՝ պահպանելով սահմանափակումները։ Ելույթ ունեցավ նաև Բագրատ Սրբազանը։ «Չեմ պատրաստվում ո՛չ առարկել, ո՛չ հայցել, որ իմ կալանքը կառչեք։ Ցավում եմ, որ էսքան ժամանակ եք վատնում՝ ավելորդ լսելու համար։ Ո՛չ մեղադրանք է հասկանալի, ո՛չ էլ մնացածը։ Ես գնահատում եմ այդ բոլոր մեղադրանքները՝ որպես չարաբանություն, ստախոսություն․․․ Էս երկու ամիսը իմ երեսուն տարվա ծառայության մեջ հնարավորություն է տվել հանգստանալու»,- ասաց Սրբազանը։ *** |
|
«Էնքան էս գործի տակ ոչ մի բան չկա, որ իմ ու Միքայել Սրբազանի խցում խոսակցությունը ձայնագրություն են արել ու բերել, կցել են գործերին՝ ըստ մեր տեղեկության։ Այ սա՛ է ձեր որակը։ Խղճում եմ ուղղակի»,- դատական նիստի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ այդ աստիճանի նենգ են։ «Կարող էին լինել անձնական խոստովանություններ, բայց դուք դրա վրայով էլ եք անցել, որովհետև ձեզ համար պաշտոն պահելն ավելի կարևոր է, քան արժանապատվությունը»,- նշեց նա։ ***
|
«Երբ դատավորը երեկ որոշեց ևս երեք ամսով երկարաձգել Լիդյա Մանթաշյանի կալանքը, հույս ունեի էստեղ տեսնել ՀՀ-ում հավատարմագրված եվրոպական որևէ դեսպանության ներկայացուցչի, քաղաքացիական հասարակության սեկտորի ներկայացուցիչների, ովքեր, եթե նախկին իշխանության ժամանակ նման քաղաքական խայտառակ ֆարս լիներ, պոլերին պառկած կլինեին»,- Բագրատ Սրբազանի ու մյուսների գործով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա կրկնեց Բագրատ Սրբազանի խոսքերը, այն է՝ «այստեղ ընթանում է 18 անմեղների դատավարությունը»։ *** |
||
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս 17 մասնակիցների գործով դատական հերթական նիստն է։
***
*** |
||
«Մեր պայքարը՝ դրսում լինի, թե դատարանում, արդարության համար է։ Այսօր որ փաստաբանները չեն ներկայացել, չեն ներկայացել արդարության համար։ Հիմա առանց փաստաբանների դատը կանեք, թե ինչ, խնդիր չէ»,- Բագրատ Սրբազանի ու մյուսների գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը։ «Կալանքը տվեք՝ միանգամից գնանք, էլ մի տանջեք էսքան մեզ՝ տարեք-բերեք, տարեք-բերեք։ Եթե պտի առանց փաստաբանների դատ անեք․․․մարդիկ հստակ ասել են՝ արդարադատություն չկա»,- նշեց նա՝ հավելելով․ «Չագուչն էլ ա ձեր ձեռը, մեխն էլ»։ Դիտեք նաև՝ |
||
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր առավոտյան ընկերոջս՝ Արգիշտի Գևորգյանի հետ այցելեցի ԱԱԾ մեկուսարան՝ Միքայել Սրբազանին տեսակցելու: Նրա հետ արդեն հանդիպում էր Աղվան Վարդանյանը: Սրբազանի օրհնությունն ստանալուց հետո աննման զրույց ունեցանք ամենատարբեր հարցերի շուրջ (իհարկե ընկեր մայորի գաղտնալսման ներքո): Գիտելիքի, տեղեկությունների մի ամբողջ պաշար հորդեց այդ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում: Սրբազանը նույն լուսավոր անձն է, իր խստությամբ, իմաստնությամբ ու հումորով: Ի դեպ, դժգոհեց միայն, որ ԱԱԾ գրադարանում իտալերեն գրքեր չկան: *** |
||
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Դատական նիստերի դահլիճում նստած հետևում եմ ընթացքին և պարզվում է, որ Միքայել Սրբազանին դատում են ոչ միայն խոսելու, այլև մտածելու և իր օրագրում այդ մտքերը զետեղելու համար: Ցանկանում եմ ներողություն խնդրել ինձ հետևող մարդկանցից, քանի որ բազմիցս նշել էի, թե նրան դատում են հարցազրույց տալու՝ այսինքն՝ խոսելու համար։ Իսկ այժմ այդ ամենին ավելացել է նաև «մտածելը»։ Հետևաբար շտկում եմ իմ նախորդ գնահատականը և պնդում, որ Միքայել Սրբազանին դատում են մտածելու և խոսելու համար»։ *** |
||
«Դատարանը որոշեց մեղադրյալ Արման Սամվելի Իսրայելյանի նկատմամբ խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգել երեք ամսով»,- դատական նիստի ժամանակ հայտարարեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Ավելի վաղ հայտնել էինք Բագրատ Սրբազանի կալանքը երկարաձգելու մասին։ *** |
||
«Վահագն Չախալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը կերկարաձգվի երեք ամիս ժամետով։ Որոշումը ստանալուն պես՝ կարող եք բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարանում»,- դատական նիստի ժամանակ հայտարարեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։ *** |
||
«Օրենքով սահմանված կարգի խախտմամբ կատարված խուզարկությամբ ձեռք բերված ապացույցը, այս դեպքում՝ օրագիրն անթույլատրելի ապացույց է»,- դատարանում ապացույցների հետազոտման ժամանակ ասաց Միքայել Սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ |