▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե Քըրքորյանը ձեզ տեսներ այստեղ բեմում, իմանար ձեր կոռուպցիայի թաթախվածությունը այս քաղաքապետարանում՝ կո՞ղմ կլիներ այս նախագծին»

Այսօր Երևանի ավագանու հերթական նիստին օրակարգում ընդգրկված էր նաև «Երևան քաղաքում Քըրք Քըրքորյանի անվամբ փողոց անվանափոխելու մասին» նախագծը, որը ներկայացրեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը։

«Կարծում եք, եթե Քըրք Քըրքորյանը ողջ լիներ, ձեզ տեսներ այստեղ բեմում, իմանար ձեր կոռուպցիայի թաթախվածությունը այս քաղաքապետարանում, կարծում եք կո՞ղմ կլիներ այս նախագծին»,- զեկուցողին հարցն ուղղեց քաղաքապետարանի «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։
Նշենք, որ ավագանու այսօրվա նիստի օրակարգում մի շարք փողոցների անվանափոխության հետ կապված հարցեր են․ առաջարկվում է․
Լենիգրադյան փողոցը անվանափոխել բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ։

Սիլիկյան 5-րդ փողոցը՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, նշանավոր հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի անվամբ։
Սիլիկյան 6-րդ փողոցը՝ նշանավոր հայ կոմպոզիտոր Արամ Սաթունցի անվամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին