Եթե որոշվի, որ Հայաստանն ու Ադրբեջանը պիտի փոխանակվեն տարածքներով, դա կորոշվի հանրաքվեով. Սարգիս Խանդանյան
«Այստեղ թաքցնելու որևէ թեմա չկա։ Տարածքների փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել, քանի որ նախ անկլավները պետք է սահմանազատվեն։ Թե երբ դա կլինի, հայտնի չէ։ Սահմանազատման գործընթացի ինչ–որ մի փուլում պետք է նաև անկլավների հարցը քննարկվի»,– ԱԺ–ում լրագրողներին ասաց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։


