▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե կարգի չգա՝ ուղարկեք Սուրբ պատարագի փոխարեն թատրոն բեմադրելու․․․ Վահագն Ավագյան

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհրդի խոսնակ Վահագն Ավագյանի ֆեյսբուքյան գրառումը․

Քանի որ Արման Բաբաջանյանը էլի լացակումած տեսանյութ է հրապարակել, հորդորելով եպիսկոպոսներին դավաճանել Առաքելական եկեղեցու սրբությունը և անցնել թուրք-ռուսական կոլաբորանտ Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ, անդրադառնամ նրան հուսադրած Բալթյան երկրներում Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ ոմն Վազգեն արքեպիսկոպոսի հայտարարություններին, որը Ազատություն ռկ-ի հարցին ի պատասխան հայտարարել է, թե բռնազավթված Հովհաննավանքի աղանդավորական ծեսը պատարագ է։

Որպես հիմնավորում սույն անձը բերել է Մաթևոսի ավետարանի 18-րդ գլխի 20-րդ մասը՝

20Որովհետև որտեղ երկու կամ երեք հոգի իմ անունով հավաքված լինեն, ես այնտեղ՝ նրանց մեջ եմ։

Բոլորս էլ հիշում ենք այս մարդու զավեշտալի մեկնաբանությունները ցեղասպան կոլաբորանտի Բալթյան երկրներ այցելության ժամանակ, երբ նա քաջալերում էր Ռուսաստանի ինքնախոստովանված կոլաբորանտ Նիկոլ Փաշինյանին շարունակել Հայաստանը Ռուսաստանից դեպի Եվրոպա տանելու առաքելությունը։

Մենք բնականաբար կարող ենք ըմբռնումով մոտենալ Հայաստանից 1000կմ հեռավորության վրա ապրող հոգևորականի քաղաքական անհասության հանգամանքին, բայց երբեք ու երբեք չենք ընդունի, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցում լինեն աղանդավորական հակումներով հոգևորականներ։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ աղանդավորների հիմնական գործիքը հանդիսանում է սուրբգրային տեքստերի կոնտեքստից դուրս ցիտումները և դրանցով իրենց աղանդավորական (տվյալ դեպքում քաղաքական-աղանդավորական) դիրքերը հիմնավորելը։

Ներկայացնում եմ Քրիստոսի խոսքի տվյալ մասը ավելի լայն կոնտեքստով՝

15Եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, գնա հանդիմանի՛ր նրան, երբ դու և նա առանձին լինեք։ Եթե քեզ լսի, քո եղբորը շահած կլինես։ 16Բայց եթե քեզ չլսի, վերցրո՛ւ քեզ հետ մեկ կամ երկու հոգու ևս, որպեսզի երկու կամ երեք վկաների բերանով ամեն բան հաստատվի (Բ Օր. 19.15)։ 17Սակայն եթե նրանց էլ չլսի, եկեղեցո՛ւն ասա։ Եթե եկեղեցուն էլ չլսի, թող քեզ համար հեթանոսի ու մաքսավորի պես լինի։

18Ճշմարիտ եմ ասում ձեզ. ինչ որ երկրի վրա կապեք, կապված կլինի երկնքում, և ինչ որ երկրի վրա արձակեք, արձակված կլինի նաև երկնքում։ 19Դարձյալ ասում եմ ձեզ. եթե ձեզանից երկու հոգի մեկ բանի համար երկրի վրա միաբանվեն, ինչ որ խնդրեն, կլինի նրանց իմ Հորից, որ երկնքում է։ 20Որովհետև որտեղ երկու կամ երեք հոգի իմ անունով հավաքված լինեն, ես այնտեղ՝ նրանց մեջ եմ»։

Քրիստոսը այստեղ բառացի խոսում է եկեղեցու դեմ դուրս եկած աղանդավորների մասին, իսկ ոմն Վազգեն արքեպիսկոպոս այդ նույն հատվածը կոնտեքստից կտրում է աղանդավորներին արդարացնելու համար։ Ասեք որ սա սատանայի ձեռքի գործ չէ։

Քրիստոսը ասում է ես կլինեմ ձեր հետ, երբ դուք կարգի հրավիրելու լինեք մեղանչած եղբորը, և ես ձեր հետ կլինեմ, եթե նա չլսի ձեզ և դեմ գնա եկեղեցուն, որ դուք նրան վերաբերվեք որպես անհավատների (դուրս շպրտեք եկեղեցուց)։

Հուսով եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը այս օրերին ընթացող հոգևոր ժողովի ընթացքում կբարձրացնի նաև այս ոմն արքեպիսկոպոսի հարցը և եթե նա կարգի չգա, դուրս կդնի նրան՝ ուղարկելով իր աղանդավոր եղբայրների հետ սուրբգրային տեքստերը աղավաղելու և Սուրբ պատարագի փոխարեն թատրոն բեմադրելու։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին