▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե ՀՀ-ն ներկայացնող իշխանությունը հավակնում է գահակալ փոխել՝ սա մանդատի չարաշահում է»․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

«Ամենայն հայոց կաթողիկոսին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը, որը ձևավորվում է ՀԱՍԵ բոլոր թեմերից եկած ներկայացուցիչների կողմից։ Եթե Հայաստանը ներկայացնող իշխանությունը հավակնում է գահակալ փոխել, եկեղեցու ներքին գրծերի մեջ խառնվել՝ սա մանդատի չարաշահում է»,- այսօր «Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով ֆորումից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռի հայեցակարգային բաժնի տնօրեն Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ անդրադառնալով եկեղեցուն առնչվող վարչապետի վերջին հայտարարություններին: «Եկեղեցու հանդեպ բացասական վերաբերմունքը 2018 թվականից չէ, որ սկսվել է, դրա գաղափարական նախապատրաստական հիմքերը դրվել են դրանից առաջ: Մենք դա միշտ նկատել ենք, փորձել ենք հանրային ելույթների միջոցով զգուշացնել, որ հասարակությունն ամեն դեպքում չմոլորվի։ 2018 թվականից այս կողմ արդեն աստիճանաբար դրանք մտան ինստիտուցիոնալ փուլ՝ որոշակի օրենքների փոփոխություն, սահմանափակումներ։ Վերջին տարիներին, հատկապես Արցախյան պատերազմի պարտությունից հետո, երբ հստակ հնչեց եկեղեցու կողմից վերաբերմունք, արդեն առճակատում սկսվեց։ Ես հուս ունեմ, որ այս առճակատումից չի տուժի մեր պետականությունը և մեր Սուրբ եկեղեցու միասնականությունը»,- ավելացրել է վարդապետ Զարգարյանը։

***

«Եկեղեցու պաշտպանությունը պետք է իրականացվի հենց այն տարբերակով, այն տարամաբանությամբ, որը որ կորոշի մեր եկեղեցին և Վեհափառը»,- այսօր «Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումից առաջ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«ՀՀԿ-ն իր բոլոր ռեսուրսներով կանգնած է եկեղեցու կողքին, մենք պատրաստ ենք ցանկացած անհրաժեշտ տրամաբանությամբ պաշտապանել մեր եկեղեցին, ցավոք սրտի, ազգությամբ հայ հարձակվողներից։ Իսկ պաշտպանելու տարբերակները շատ են՝ սկսած հանրային իրազեկումից, վերջացրած ֆիզիկապես կանգնած լինել այնտեղ, որտեղ անհրաժեշտ կհամարի եկեղեցին»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

«Եկեղեցին ամենաազդեցիկ կառույցներից մեկն է, բայց ես զերծ կմնամ գնահատական տալ այն հոգևորականներին, որոնք հանդգնել են մասնակցել մի պատարագի, որտեղ խախտվում է Սուրբ պատարագի կարգը և չի հնչում Վեհափառ Հայրապետի անունը»,- հավելեց Մամիջանյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին