«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը դատական նիստից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին: Խոսելով սպասվող ընտրություններում իրենց շանսերի մասին՝ ասել է. «Մենք հաղթելու ենք. թե ինչքան կհավաքենք, այդքան կարևոր չի»: Հարցին՝ կհեռանա՞ք քաղաքականությունից, եթե չհաղթեք, նշել է. ««Եթե» չկա, մենք հաղթելու ենք»:
***
|
«Քոչարյանն էլ էր ասում՝ մասնակցելու ենք ու կրելու ենք, բայց արդյունքը տեսանք»,- դատական նիստից առաջ դիմելով Սամվել Կարապետյանին՝ հնչեցրեց լրագրողը: Կարապետյանն արձագանքեց. «Տարբերությունն այն է, որ Քոչարյանն ասում էր՝ կրելու ենք, մենք ասում ենք՝ հաղթելու ենք»: *** |
|
«Ձեզ հետ հանդիպած մարդիկ ինչո՞ւ են ձեզ դիմում «պարոն վարչապետ»-ով, մի քիչ չեք շտապո՞ւմ»,- դատական նիստից առաջ դիմելով Սամվել Կարապետյանին՝ հարցրեց լրագրողը: «Հնարավորություն ունեք՝ էդ մարդկանց հարցրեք... Ես դրանից ոչ լավ եմ զգում, ոչ՝ վատ»,- ասաց նա: |


