Եթե ԲՀԿ–ի ձայների վերահաշվարկն արդյունք չտա, հանդես կգանք հայտարարությամբ. Նարեկ Կարապետյանը խոսեց հետագա քայլերից
«Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հիշեցրեց, որ հիմա ձայների վերահաշվարկ է արվում, որի արդյունքում կիմանանք՝ ԲՀԿ–ն մտնո՞ւմ է ԱԺ, թե՞ ոչ, և պարզ կլինի` Ազգային ժողովը կունենա գործիքակազմ դեմ կանգնելու կարևոր նախագծերին, թե ոչ։
«Իշխանության փոփոխության համար 2 տարբերակ կա՝ մեկն ընտրությունն է, մյուսը՝ փողոցային պայքարը։ Փողոցային պայքարի արդյունքում պետք է ունենանք ԱԺ պատգամավորների մեծամասնության ձայնը, որը ստանալն ընտրություններից հետո ավելի բարդ է»,–ասաց նա։


