Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
«Էս խուժան սեփականաշնորհման գործընթացին ի սկզբանե պետք էր տեր լինել». Վլադիմիր Վարդանյանն այսպես պատասխանեց Թադևոս Ավետիսյանի` ինչու՞ եք հիմա բերել ՀԷՑ–ի մասին նախագիծը հարցին
Պետաիրավական հանձնաժողովի նախագահը կարծում է, որ ՀԷՑ–ի սեփականաշնորհմամբ պետության մեջ պետություն է կառուցվել։
Ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նրան հարց ուղղեց` եթե Սամվել Կարապետյանի` եկեղեցուն պաշտպանելու հայտարարությունը չլիներ, դուք այսօր էս նախագիծն այստեղ քննարկելո՞ւ էիք։ ՀԷՑ–ի 2023–ի վերլուծության մեջ կոլապսի մասին խոսք չկա, հակառակը` դրական դինամիկայի մասին է, 24–ի հաղորդման մեջ` նունյպես, ԲԷՑ–ը, որ պետական է, էնդեղ հեչ խնդիր չկա՞»,–հարցրեց նա։
Ի պատասխան Վլադիմիր Վարդանյանը միայն պնդեց, թե շատ ժամանակավրեպ է այս նախագիծը, «շուտ պետք է բերվեր` 10, 15, 20 տարի առաջ»։
Դիտեք նաև՝
***
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում և «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Այս նախագիծը մեկ բանի մասին է՝ ցանկացած գործարար, ով այս իշխանությանը մի թթու խոսք ասի, կամ ցանկալի խոսքը չասի, փոխվելու են օրենքները»,- ասաց նա: *** |
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում և «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ դիմելով ՔՊ-ական, հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանին՝ ընդդիմադիր Թագուհի Թովմասյանը հարցրեց. «Ասում եք՝ պետություն պետության ներսում: Ե՞րբ հասկացաք, որ պետություն կա պետության ներսում: Էն ժամանակ, որ Սամվել Կարապետյանը հայտարարություն արե՞ց: Երկրորդ, 2025-ի պլանը նորմալ հաստատվել է, ի՞նչ տեղի ունեցավ էս ընթացքում, որ հիշեցիք՝ ՀԷՑ-ը խախտումներով է աշխատում»: Վարդանյանն արձագանքեց. «Նախագծում հլը ՀԷՑ-ի մասին բան գրված չի, նախագիծը մի բանի մասին է՝ տալ հնարավորություն՝ խախտումների առկայության պարագայում ժամանակավոր օպերատիվ միջամտություններ անել: Նախատեսվում է հնարավորություն, օրինակ, օտարելու այս կամ այն ընկերության բաժնետոմսերը, որ պետությունն ունենա ձեռքբերման նախապատվության իրավունք: Կապել Սամվել Կարապետյանի հայտարարության հետ, այդքան էլ ճիշտ չէ»: |