▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես սա որակում եմ որպես թալան․․․Քաղաքացին բողոքում է Ինեկոբանկից

Ֆլորա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«ՈՒՇԱԴԻՐ ԵՂԵՔ, ՏԱՐԱԾԵՔ

Մինչ գիշերը մարդիկ քնած են, պարզվում ա, որ InecoBank-ը շարունակում է ակտիվ աշխատել ու կրկնակի գումարներ գանձել հաճախորդների քարտային հաշիվներից:

Կրինօրինակել են ձեր նախորդ օրերի գնումները, ու, եթե ամսաթվին ու ժամին ուշադիր չլինեք կարող եք ենթադրել, որ դա ձեր գնումն է, մինչդեռ դուք դրա համար օրեր առաջ արդեն վճարել եք:

Եթե թոշակառու հարազատներ ունեք, ովքեր այս բանկի քարտապան են, օգնեք ստուգեն քարտային հաշիվը:

Ես գրել եմ իրենց, գնացել են հայտս ուսումնասիրեն:

Թե՞ ինչ կա այդտեղ ուսումնասիրելու, եթե գիտեք, որ նման բաներ են եղել ու ես չէ միայն, որ ահազանգել եմ: Այն մարդիկ ովքեր 2 ժամ առաջ են պարզել, որ քարտի վրա գումար չկա աշխատանքի հասնելու, նրանց արդեն գրել եք, որ իբր ծրագրային խդիր ա: Հիմա իմ հայտը ի՞նչ մի նոր առանձնահատկություն ունի:

ԵՍ ՍԱ ՈՐԱԿՈՒՄ ԵՄ ՈՊԵՍ ԹԱԼԱՆ, որի մի մասը կմարսվի, քանի որ տարեցների մի զգալի մաս իր օնլայն հաշիվները չի կարողանում ստուգել, ստուգելու դեպքում էլ պիտի ռոբոտի հետ շփվի գրավոր մի ահագին, ասի խնդիրը, որ վերջինս «մասնագետին» փոխանցի:

Հ.Գ. Առավաոտ վաղ տեղեկացված լինելով այս մասին, կարելի էր պատասխանատու գտընվել ու իրենց հավելվածով օրինակ տեղեկացնել հաճախորդներին որ օրինակ խնդիր է եղել, հայցում են ներողամտությունը և կշտկեն կամ եսիմ էն ինչ...»։

Հավելենք, որ ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր՝ Դիանա Մնացականյանն էլ գրել է․ 

«Աաաաա, չկա սենց բան, ես Վիեննայում եմ, էրեկ քարտովս ահագին առևտուր եմ արել, էսօր բացել եմ, որ հաշիվս նայեմ, ընթացիկից քարտային ուղարկեմ, տեսնեմ էսօրվա ամսաթվով առևտուր ա արված քարտիցս ու քանի որ, մի քանի օր առաջ իրոք մետրոնոմից գիրոս էի առել հավատացի, իսկ դե սիթին էլ չեմ ասում, որովհետև ամեն օր սուպերմարկետ եմ մտնում, մտածեցի Եվրոպայում եմ դե, երևի ուշ ա էրևում, էն էլ ինչ պարզվում ա, հերթական մախինացիան ա, քարտիցդ քո արած առևտրի չափով գումար ա քաշում, որ մտքովդ չանցնի, որ դա քո արած առևտուրը չի:
Inecobank CJSC , ի՜նչ ամոթ աաաաաաա....
Ժողովուրդ, ստուգեք ձեր հաշիվները»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին