▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես կտեսնեմ, կլսեմ և կօգնեմ ձեզ». Սուրբ Մատրոնայի մասունքը Հայաստանում է

Սուրբ Մատրոնայի մասունքը Հայաստանում է: Մատրոնա Նիկոնովան, լինելով կույր, տեսնում էր ապագան և բժշկում էր մարդկանց, նույնիսկ՝ ամենաանհույս հիվանդներին: Նա կանխատեսել է Ռուսական կայսրության փլուզումը, Ստալինի մահը և այլ հայտնի իրադարձություններ, բժշկել է բազմաթիվ մարդկանց: Իր աստվածահաճո գործերի համար Մատրոնա Մոսկվացին Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքին:

Անցած կիրակի օրը՝ մայիսի 11-ին, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի օրհնությամբ, սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքներից մի մասնիկ է բերվել Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանյան-Հայաստանյան թեմ:

Մոսկվայի օրհնյալ Մատրոնայի մասունքները տեղափոխել են Վանաձորի ուղղափառ եկեղեցի. դիմավորել են տասնյակ հավատացյալներ: 

Հայաստանում մասունքները կմնան մինչև հունիսի 30-ը․ Վանաձորից կտեղափոխեն Գյումրի քաղաքի,  Պրիվոլնոյե և Դմիտրով գյուղերի Ռուս ուղղափառ եկեղեցիներ, ինչպես նաև Երևանի  Խաչվերաց եկեղեցի և Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցիներ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին