▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես կարծրատիպեր եմ կոտրել և ինձանից հետո եկողների համար ճանապարհ հարթել.Արփինե Հովհաննիսյան

Blognews.am-ը զրուցել է  ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև:

Ամենագեղեցիկ քաղաքական գործիչների շարքում ներառված լինելը չի պարտավորեցնում

Հարցին, թե Արփինե Հովհաննիսյանը դիմահարդարվում է արդյոք աշխատասենյակում, տիկին նախարարը ժպտալով պատասխանեց.

«Լինում են օրեր, որ այստեղ եմ դիմահարդարվում, լինում են նաև օրեր, որ ընդհանրապես չեմ դիմահարդարվում»:

Այն փաստը, որ իրեն հաճախ  են ներառում  աշխարհի ամենագեղեցիկ երիտասարդ քաղաքական գործիչների  շարքերը, չի պարտավորեցնում միշտ դիմահարդարված  լինել:

«Այդ ամենին վերաբերվում եմ պարզապես որպես մի փաստի: Իհարկե հաճելի է, բայց միայն այդ հրապարակումները չեն, որ ինձ պարտավորեցնում են միշտ գեղեցիկ և խնամված լինել: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, դա իմ էությունն է, ես պետք է ներդաշնակ լինեմ ինքս ինձ հետ»:

Ես կարծրատիպեր եմ կոտրել և ինձանից հետո եկողների համար ճանապարհ հարթել

Հայաստանում իրականությունը միշտ ավելի առաջ է, քան վերաբերմունքը:  Գուցե տեսակիս պատճառով ես քաղաքականության մեջ ամենից շատ քննարկված մարդկանցից մեկն եմ: Քննարկվել եմ երիտասարդության, արտաքին տեսքիս և սեռիս պատճառով: Ինձանից հետո շատ ավելի հեշտ է դարձել այս նույն ճանապարհով անցնելը: Ես հայ հասարակության մեջ քաղաքականությամբ զբաղվող կնոջ կերպարի  վերաբերյալ կարծրատիպեր եմ կոտրել: Ինքս էլ չեմ գիտակցել, թե ինչ մեծ և ծանր բեռ եմ իմ ուսերին վերցնում: Բայց  արդյունքում  վերցրել եմ և փորձել  չտատանվել որոշմանս մեջ:  Ինձ համար մոտիվացիա է եղել, որ ես ինչ-որ մեկի համար լավ բան եմ անում, ինչ-որ բան եմ փոխում, համակարգ եմ փոխում: Երբեք չեմ հիասթափվել և փոշմանել,  միայն հոգնել եմ, ինչն էլ  տևել է շատ կարճ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև`Չեմ կարող դրանք լուռ կուլ տալ. Արփինե Հովհաննիսյան

Շատ տղամարդիկ կարծում են, որ իրենք տղամարդ են, քանի որ կին չեն. Արփինե Հովհաննիսյան



Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին