▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես իրա պատասխանը կտամ. Սուրիկ Խաչատրյանը՝ Զարուհի Փոստանջյանի հայտարարության մասին. yerkir.am

yerkir.am-ը գրում է. Եթե մի մարդ ընտանիքի համն ու հոտը չի հասկանում, որպես մայր` իրա դերում չի, ի՞նչ սպասես էդ մարդուց. զրույցում նման կարծիք հայտնեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` ԱԺում իր մասին արած հայտարարությանը:   «Դե, մեկ ա, ինչ էլ ասենք, չի մտնում իրա գլուխը: Ես իրա պատասխանը կտամ»,- հայտարարեց մարզպետը:  

Հիշեցնենք, որ այսօր պատգամավորն առաջարկել էր շրջանառության մեջ դնել Սյունիքի մարզպետի պաշտոնանկությունից հետո իր կողմից շրջանառության մեջ դրված հայտարարության նախագիծը, որը վերաբերում էր Սուրիկ Խաչատրյանի հանցավոր գործունեությանը, նրան ուղղված մեղադրանքներին, դատապարտված լինելուն, և որում նշել էր, որ նա չպետք է պաշտոնավարի: Զարուհի Փոստանջյանը խիստ քննադատության էր ենթարկել Սուրիկ Խաչատրյանին, ինչից բարկացած Սեյրան Սարոյանը խիստ բորբոքվել էր:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին