Աչքս ընկավ վերնագիրը ու միանգամից տխրեցի` կարծելով թե տանկեր ու սմերչեր են գտել տղերքի տներից. բանից պարզվում է` գտել են. « մարմնական վնասվածքներ պատճառելու համար գործարանային արտադրության եւ ինքնաշեն եղանակով հարմարեցված շուրջ չորս տասնյակից ավելի մետաղյա եւ փայտյա ձողեր, մահակներ, մեկական կռփազենք եւ նունչագի, հինգ դանակ, երկու սուր, մեկ դաշույն, երկու էլեկտրաշոկ, ինչպես նաեւ՝ կապի միջոցներ, հակագազ եւ օդազտիչ դիմակ» մեկ էլ «Ֆ1» տեսակի մարտական նռնակ՝ իր պայթուցիչով, որը ինչքան հիշում եմ գտել էին գյումերցի Արամ Հակոբյանի տանիքից, ում մեղադրանք չառաջադրեցին. փաստորեն ռազմաբազ էին պահում Ժիրոյենք, մենք էլ մեր համար խաղաղ ապրում էինք:
ՈՒ էստեղից հետևություն. իրական զենքը գտնում են Արամ Հակոբյանի տանիքից, բայց կալանավորում են փայտե ու երկաթ ձողեր ու դանակներ ունեցողներին, հա մոռացա էլեկտաշոկ ու կապի միջոցներ ունեցողներին.... Չեմ ասում որ Արամին կալանավորեն, բայց տրամաբանությունը կորում է....
Արա այ մարտաֆիլմի ազդեցության տակ մնացածներ, բա որ ձեր հանարպետականների զինանոցները թափ տաք, ամենաքիչը կալաշնիկովներ կգտնեք, սրա համար գործ եք սարքում Արցախյան ազատամարտի հրամանատարների ու ՀՀ արժանապատիվ քաղաքացիների վրա?
Ես էլ կարծում էի թե տանկեր ու սմերչեր են գտել տղերքի տներից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին