▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես 2017 թվականին էի ասում, որ սա նրան բերելու է իշխանության, ոչ ոք չէր հավատում․․․Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Էրդողանը Սերժիկի ժամանակ ասում էր՝ մենք թույլ չենք տա հայկական երկու պետություն. դա նշանակում էր, ինքը արդեն Սերժիկին գնել էր և Սերժիկի միջոցով բերեց սրան։ Այս մասին Նյուզ.am–ի հետ զրույցում նշեց Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը։

«Ես 2017 թվականին էի ասում, որ սա նրան բերելու է իշխանության, ոչ ոք չէր հավատում։

Սրանք երկուսն էլ նույն դևի տարբեր գլուխներն են։ Պարզապես այդ ընդդիմություն կոչածներից ոմանք էլ փորձում են դիվիդենտներ շահել այս իրավիճակից, ասել՝ վայ, տեսեք մենք մտահոգ ենք, իրականում իրենց շահն էլ լրիվ ուրիշ է։

Սա վախենում է, առջևում ընտրություններ են, և հասկանալի է, որ ինչքան էլ փորձի մանիպուլյացիա անել, այլևս տարբերակ չունի, եթե ազգը գնա ընտրության։ Դրա համար փորձում է եկեղեցու հանդեպ ճնշումներ գործադրել, որովհետև կորցնելու բան չունի արդեն, մեկ է՝ ազգը չի ընտրելու իրեն։ Ուղղակի իր սև գործն է ուզում անել»,–ասաց նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին