▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երվանդ Զախարյանը բոլորիս հաշվին PR է լինում

 

Երվանդ Զախարյանը բոլորիս հաշվին PR է լինում: Երեկ ես գովեցի Նաիրիտցիներին ու նաիրիտցիների պայքարը և շարունակում եմ հիանալ նրանց պայքարով:
Նաիրիտցիներին մեր վճարած հարկերից աշխատավարձները տվեցին շատ լավ արեցին, իհարկե սովորական աշխատողները պետք է այդ աշխատավարձը ստանային, բայց ես չեմ հասկանում ինչու աշխատավարձ ստացան չաշխատող փոխտնօրենները՝ յուրաքանչյուրը մոտ երկու միլոին դրամ կամ ինչո՞ւ էր 3 միլոին դրամ աշխատավարձ ստանում համակարգչի մասնագետը: Դե բոլորս էլ լավ հասկանում ենք, թե այդ միլիոններ ստացողներն ում բարեկամներն են ու ում հարազատներն են: Ինչ է ստացվում, իրենց կռուգի համար Երվանդը միլիոններ դուրս գրեց: Հիմա էլ եկել ու ասում է թե ինքը ինչ լավն է: Պետության ռեսուրսները ոչ ճիշտ կառավարող մարդը ի՞նչ նախարար:
Զարմանալին այն է, որ չաշխատող գործարանն անգամ մամլո խոսնակ ունի, եթե այդ մարդը լավ խոսնակ է, նրան ուրիշ տեղ՝ պետական սեկտորում գործ առաջարկեք:
Զախարյան Եվրանդը չի կարողանում ասել, որ Նաիրիտն արդեն պատմություն է: Նաիրիտում, որոշ մարդիկ պետք է գնան աշխատանքի, որպեսզի նախկին հսկան մի օր չպայթի, այդ մարդկանց կարելի է ձևակերպել որպես ԱԻՆ աշխատողներ, ոչ թե հույսեր տալ թե Նաիրիտը աշխատելու է:
Բոլորն էլ Նաիրիտում բարձրակարգ մասնագետներ են: Այնպսիս հմուտ աշխատողներ են, որ Զախարյան Եվանդը կերազեր այդպիսի հմուտ քաղաքապետ կամ նախարար լիներ:Նա թող այդ մարդկանց բացատրի, եթե իհարկե կարող է, թե հսկան ինչ պայմաններով կարող է աշխատել, թե 50 թվին մոնտաժված խողովակը ո՞նց կարող է նոր տեխնալոգիաների հետ ոտք գցել: Ժամանակին, որ մի քանի փոխնախարար ու համակարգչի մասնագետներ չպահեիք մի քանի միլոին աշխատավարձով գուցե աշխատեր, բայց հիմա ցավոք անցյալում է Նաիրիտը:

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

 Երվանդ Զախարյանը բոլորիս հաշվին PR է լինում: Երեկ ես գովեցի Նաիրիտցիներին ու նաիրիտցիների պայքարը և շարունակում եմ հիանալ նրանց պայքարով:
Նաիրիտցիներին մեր վճարած հարկերից աշխատավարձները տվեցին շատ լավ արեցին, իհարկե սովորական աշխատողները պետք է այդ աշխատավարձը ստանային, բայց ես չեմ հասկանում՝ ինչու՞ աշխատավարձ ստացան չաշխատող փոխտնօրենները՝ յուրաքանչյուրը մոտ երկու միլիոն դրամ կամ ինչո՞ւ էր 3 միլիոն դրամ աշխատավարձ ստանում համակարգչի մասնագետը: Դե բոլորս էլ լավ հասկանում ենք, թե այդ միլիոններ ստացողներն ում բարեկամներն են ու ում հարազատներն են:

Ի՞նչ է ստացվում, իրենց կռուգի համար Երվանդը միլիոններ դուրս գրեց: Հիմա էլ եկել ու ասում է, թե ինքը ինչ լավն է: Պետության ռեսուրսները ոչ ճիշտ կառավարող մարդը ի՞նչ նախարար:
Զարմանալին այն է, որ չաշխատող գործարանն անգամ մամլո խոսնակ ունի, եթե այդ մարդը լավ խոսնակ է, նրան ուրիշ տեղ՝ պետական սեկտորում գործ առաջարկեք:
Զախարյան Եվրանդը չի կարողանում ասել, որ Նաիրիտն արդեն պատմություն է: Նաիրիտում, որոշ մարդիկ պետք է գնան աշխատանքի, որպեսզի նախկին հսկան մի օր չպայթի, այդ մարդկանց կարելի է ձևակերպել որպես ԱԻՆ աշխատողներ, ոչ թե հույսեր տալ թե Նաիրիտը աշխատելու է:
Բոլորն էլ Նաիրիտում բարձրակարգ մասնագետներ են: Այնպիսի հմուտ աշխատողներ են, որ Զախարյան Եվանդը կերազեր այդպիսի հմուտ քաղաքապետ կամ նախարար լիներ:Նա թող այդ մարդկանց բացատրի, եթե իհարկե կարող է, թե հսկան ինչ պայմաններով կարող է աշխատել, թե 50 թվին մոնտաժված խողովակը ո՞նց կարող է նոր տեխնալոգիաների հետ ոտք գցել:

Ժամանակին, որ մի քանի փոխնախարար ու համակարգչի մասնագետներ չպահեիք մի քանի միլիոն աշխատավարձով գուցե աշխատեր, բայց հիմա ցավոք անցյալում է Նաիրիտը:

Էդգար Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին