▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երթը գլխավորում են Սամվել Կարապետյանի կինն ու զավակները

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

***

***

Երթը գլխավորում են Սամվել Կարապետյանի կինն ու զավակները։

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները երթով շարժվում են դեպի Հայաստանի ԱԱԾ-ի շենք, որտեղ պահվում են «Տաշիր» խմբի ձերբակալված ղեկավարը և Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսները։

***

Առաջիկայում «Մեր ձևով» շարժումն ուխտագնացություն է կազմակերպելու դեպի Մայր Աթոռ։ Այս մասին ԱԱԾ մեկուսարանի դիմաց հայտարարեց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Վաղը ժամը 17.30–ին հանդիպում ենք Էջմիածնում՝ Մայր Աթոռում»,- նշեց Կարապետյանը։
Նշենք, որ «Մեր ձևով» ժողովրդական շարժումն այսօր հանրահավաք էր կազմակերպել Երևանի Ազատության հրապարակում, որի ավարտից հետո հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ԱԱԾ մեկուսարան, որտեղ էլ երթն ավարտվեց։

***

«Սամվել Կարապետյանը խոսում է այն ծրագրերից, որոնք պատկերացնում է մեր երկրի համար։ Նա այս ժամանակաընթացքում արդեն մի քանի այնպիսի ծրագրեր է մշակել, որոնք մեր երկիրը դարձնելու են ամենաերջանիկ երկրներից մեկը ու հայերի համար ամենալավ երկիրը»,- այս մասին երթի ավարտին՝ ԱԱԾ շենքի դիմաց հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նա նաև նշեց, որ այսօր առավոտյան տեսակցել է Սամվել Կարապետյանին․ «Նա հայտնել է իր այն որոշման մասին, որ «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջիկայում կուսակցություն դառնալու պահից պատրաստ է ստանձնելու կուսակցության նախագահի պաշտոնը»։

«Հայաստանում կալանքը ամենից հաճախ լսվող բառերից է, Հայաստանում կալանավորում են խոսքերի, մտքերի, նույնիսկ Մայր Աթոռը պաշտպանող նախադասության համար․ ժողովրդավարության ճգնաժամի ականատեսն ենք»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում մեկնարկած «Մեր ձևով» շարժման հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Իրավունքի գերակայությունը, իրական արդարադատությունը վերացական հասկացություններ չեն, բոլորիս առօրյա կյանքի կենսական մասն են, և երբ ապօրինաբար կալանավորում են ակցիայի մասնակցից մինչև պատգամավորներ, քահանայից մինչև սրբազաններ, գործարարից մինչև ազգային բարերար, անպայման ունենալու ենք պառակտում, վախ անարդարություն»,- նշեց Վարդևանյանը՝ կոչ անելով փոխել միջավայրը և միասնաբար ասել՝ այո՛, ես իմ եղբոր պահապանն եմ, ես իմ սրբազանների պահապանն եմ, ես իմ ազգային բարերի պահապանն եմ, ես իմ Մայր Աթոռի պահապանն եմ։

***

Այսօր Երևանի Ազատության հրապարակում «Մեր ձևով» ժողովրդական շարժման հանրահավաքին, ըստ «Փաստի» հաշվարկների, մասնակցել է շուրջ 30 000 մարդ։

***

Այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են տեղափոխվում ԱԱԾ շենքի մոտ, որտեղ երթով շարժվում են «Մեր ձևով» շարժման» հանրահավաքի մասնակիցները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին