Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով 2021թ–ին Շուռնուխից ոտքով Երևան եկած և հացադուլ հայտարարած երգիչ Մհեր Արմենիան այսօր Փաշինյանի հետ մասնակցում էր Թալինի կեղծ պատարագին, որի ավարտից հետո ամեն բան անում էր Փաշինյանի ձեռքսեղմումին արժանանալու համար։
Հիշեցնենք, որ այս երգիչը նաև շատ մտերիմ էր ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի լուսահոգի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, և հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ Ռիտա Սարգսյանի պես առաջին տիկին մենք չենք ունենա։
***
Երգիչ Մհերը մասնակցում է Թալինի եկեղեցում մատուցվող կեղծ «պատարագին»
|
Հարցին՝ լինելով ընդդիմադիր հայացքների տեր մարդ, ինչպե՞ս ստացվեց, որ եկաք՝ մասնակցելու այս պատարագին, ասաց․ «Այո, ես ընդդիմադիր հայացքներով եմ, բայց բոլորս Աստծո զավակներ ենք ու եկեղեցին ընդունում է բոլորին՝ անկախ հայացքներից։ Համերաշխության աղոթք եմ այսօր բարձրացրել եկեղեցում»։
|


