ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարիներ առաջ այժմ լուսահոգի Կարմեն Դավթյանը ՆԳՆ նախարար Սուրեն Աբրահամյանի հետ հարցազրույցի ժամանակ նրան հարցնում է․ «Դուք ո՞ւմ մարդն եք»։ Պարոն Աբրահամյանը շատ հանգիստ ասում է․ «Ես իմ կնոջ մարդն եմ»։
Սա, իմիջիայլոց, զուտ հիշեցի, երբ երեկ մի «բացահայտում» լսեցի՝ «ով ում մարդն է» թեմայի շրջանակում։
Հիմա, բուն ասելիքս։
Որոշ «ընդդիմադիր վերլուծաբաններ» ժամանակ առ ժամանակ իբր բացահայտումներ են անում և, իբր փորձում են «սենսացիաներ» հրապարակ նետել, իրենց կարճ խելքով, փորձում են որոշ քպականների «կապել» ՀՀԿ-ի հետ։ Կարծում եմ այդ մարդիկ այլևս փրփուրներից են կախվում, իրենց առջև դրված «հանձնարարականը» կատարելու համար։ Բացատրեմ, թե ինչ են ասում և ինչը չեն ասում։
Մեր անկախ պետականությունը 33-նն անց է, և, 90-ականներին ծնվածները այսօր հենց այդ տարիքին են և, այո, նրանք նախկին իշխանությունների կառավարման տարիներին դպրոց են գնացել, համալսարան-ինստիտուտ են ավարտել, աշխատանքի են ընդունվել, աշխատել են և մասնավոր բիզնեսում և պետական հիմնարկներում, այսինքն, մոտ 3 միլիոն մարդ մեր երկրում, ապրել է, սովորել է, աշխատել է և, ուզես թե չուզես, բնականաբար, այդ բաներ արել է «նախկին» իշխանության տարիներին։
Տեր-Պետրոսյանի ժամանակներում ծնված երեխաները, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, մեծացել են, ապրել են, աշխատել, որովհետև, ինչպես կասեր լուսահոգի Գալուստ Սահակյանը՝ երեխաները մեծանալու սովորություն ունեն։ Ու, երբ քպականներից ավելի քպական են դառնում որոշ «ընդդիմադիր մոզգեր», առնվազն ծիծաղելի են դառնում դրանով։ Պարզ հարց եմ տալիս, ըստ ձեր վերլուծության, բոլոր այն մարդիկ, բոլոր այն տղաներն ու աղջիկները, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին աշխատել են բիզնեսներում, կամ պետական հիմնարկներում, այս կամ այն նախարարությունում, դպրոցում, գործարանում և այլուր, համարվում են Սերժ Սարգսյանի կադրե՞ր։ Դրել, քպականների անուններ եք թվարկում, նրանց նախկին աշխատանքի տեղերն եք նշում և «եզրակացնում եք», թե քանի որ էն ժամանակ դրանք էս ու էն գործին են եղել, ուրեմն ի՞նչ, իբր բացահայտում եք անում, հա՞։
Դե, մալադեց ձեզ, մոզգ եք էլի։
Ձեր իսկ «տրամաբանությամբ», քանի որ դուք էլ եք էդ ժամանակներում ապրել, էս ու էն գործին եղել, ուրեմն դուք էլ եք «նախկինի» կադր։
Դուք ո՞րտեղ էիք Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, դուք ի՞նչով էիք զբաղված, աշխատո՞ւմ էիք, սովո՞րում էիք, ա՞պրում էիք։
Անշուշտ․․․Ուրեմն ուզեք թե չուզեք, Սերժ Սարգսյանի պաշտոնավրամն տարիներին դուք և ձեզնից շատերը եղել են այս կամ այն աշխատանքում, ու ես ունե՞մ լեգիտիմ իրավունք պնդելու, որ դուք ևս Սերժ Սարգսյանի «կադրն» եք, քանի որ նրա ժամանակակիցն եք և նրա պաշտոնավարման տարիներին գուցե մարդ եք դարձել, մասնագետ եք դարձել, հաց եք կերել։
Հուսամ, ընկալեցիք, թե որքան պարզունակ եք ձեր «վերլուծություններում»։ Ամոթ է, տղերք․․․լրջացեք»։
Դիտեք նաև՝