▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում ինքնասպանություն է գործել բիզնեսմեն Կարեն Գասպարյանը, ով հայտնի է էլիտար շենքեր կառուցապատման ոլորտում

Առեղծվածային մահվան դեպք է եղել Երևանում․ Դեմիրճյան փողոցի էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանված «Mercedes»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին, ձեռքին էլ՝ ատրճանակ։ 

ԱրմԼուրը գրում է, որ նախնական տեղեկություններով՝ տղամարդը ավտոմեքենայի մեջ ատրճանակով ինքնասպան է եղել։

«Մեր ունեցած նախնական տվյալներով՝ ինքնասպան եղած անձը գործարար, բիզնեսմեն Կարեն Գասպարյանն է, որ առավել հայտնի է էլիտար շենքերի կառուցապատման ոլորտում։

Դեպքի վայրում քննիչները արձանագրել են, որ նշված կայանատեղիում, որտեղ գործարարը նախնական տվյալներով ինքնասպան է եղել, մի շարք թանկարժեք մեքենաներ կան, որոնք գրանցված են նրա անունով։ Իրավապահները այս պահին քննչական գործողություններ են իրականացնում։

Հիշեցնենք, որ տեղում պարզվել է․ մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի նստատեղին, հայտնաբերվել է տղամարդու դի՝ քունքի շրջանում հրազենային վնասվածքով։

Ֆոտոլրագրող Գագիկ Շաշյանն էլ հայտնել է,  որ նրա ձեռքում հայտնաբերվել է նաև ատրճանակ, իսկ ավտոմեքենայից դուրս համայնքային ոստիկանները հայտնաբերել են կրակված գնդակ։ Ավտոմեքենայի առջևի դռան ապակին վարորդի կողմից նույնպես վնասվել է կրակոցի հետևանքով»։

***

Այսօր Երևանի Դեմիրճյան փողոցում հայտնաբերվել է գործարար Կարեն Գասպարյանի դին (հայտնի է Բրավոյի Կարեն անունով): ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 17:37-ին Արաբկիրի համայնքային բաժնում Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ մի տղամարդ զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Դեմիրճյան 1 հասցեի ավտոկայանատեղիում տղամարդու դի կա, ձեռքին՝ ատրճանակ: Ահազանգի հետքով դեպքի վայր այցելած իրավապահները մեքենայի սրահում հայտնաբերել են տղամարդու՝ քթից ու ականջներից արնահոսող դին: Պարզվել է, որ տղամարդը 1976 թվականին ծնված, Երևանի բնակիչ Կարեն Էդուարդի Գասպարյանն է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին