Բլոգեր Հայկ Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․
Երևանից արտագաղթելու միակ պատճառը օդն ա, օդը
Լավ էս ինչ ա, ի՞նչ քայլեր են արվում
Ես չեմ ուզում իմ մաման ու պապան, ովքեր ռիսկային գոտում են ինչ որ անդառնալի խնդրի բախվեն ինչ ա շնչում են, զուտ շնչում են
Ես չեմ ուզում իմ վարած առողջ ապրելակերպը ուղղակի ջուրը գնա, որովհետև ես շնչում եմ
Ես չեմ ուզում անընդհատ դրամահավաքների, սևացած ճակատագրերի, անօգնական կարգավիճակների մասին կարդամ, ինչ ա էդ մարդիկ շնչում են
Լավ էս ինչ ա, էս ինչ ա․․․
Դիտեք նաև՝
Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սա ո՞նց ներես, ո՞նց… Գարուն օրով բողբոջած ծառերի արմատները հողից պատռող «Բնության պաշտպաններ են»՝ ցեղասպանողին արժանի արարք։ Երևանը ծառազուրկ անողը նախօրեին ՔՊ վարչության նիստի էր հրավիրված։ Ափսոս, որ նրա կատարածի իրական պատկերը ներկայացնող չկա, մոնոլոգ է, բայց ցանկացած խաղ ունի ավարտ։ Էկոցիդը, որպես բարի կամքի դրսևորում, «ոջլոտ», «Տ-ձև» ծառերից փրկության ծրագիր ներկայացնող գիտնականներ էլ ունենք։ Բայց հիշեք, ինչպես Կանաչ Երևանն ասոցիացվում է խորհրդային տարիներիների գիտական մտքի ստեղծածի հետ, այսօրվա աղետը ձեր անուններով է գրված, «Շրջակա միջավայրը պաշտպանող» ներկայիս ղեկավարն էլ՝ Հայկ Մարությանի օրոք, մի ամսիս տնօրինեց, քանզի քաղաքապետարանի վերահսկողության ծառայությունը մեծ չարաշահումներ բացահայտեց ՀՈԱԿ-ում և փոխանցեց Ոստիկանությանը։ «Ապօրինությունների հետևանքով կազմակերպությանը պատճառվել էր շուրջ 7 միլիոն 640 հազար դրամի՝ առանձնապես խոշոր չափերի վնաս:
Կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել էր քրեական գործ, որն ուղարկվել էր Քննչական կոմիտե»։ Հղումը՝ առաջին գրառմամբ։
Ապաշխսրհեք, ծանրագույն մեղքի տակ եք սերունդներով, Բնությանը վնասելը սեփական արմատները կտրելն է։ Աղոթում եմ մեր անտառներում տեղի ունեցողի համար…»։


