▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբեք այսքան ատելություն չի եղել գործող իշխանությունների նկատմամբ»․ Սայաթ Շիրինյան

Ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Սայաթ Շիրինյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ընտրությունների նախաշեմին ինչ-որ գրպանային կազմակերպություններ տարբեր սոցհարցումներ են ներկայացնում, իբր ընդդիմությունը կամ չի հաղթահարում անցողիկ շեմը կամ կստանա ընտրողների շատ փոքր ձայները, ինչը չի ապահովի հավաքական ընդդիմության հաղթանակը։
Փոխարենը բացարձակ հաղթանակ են խոստանում գործող իշխանություններին։
Այս ամենն իրականությունից կտրված, չհիմնավորված, չփաստարկված տվյալներ են, որ հետապնդում են մեկ նպատակ՝ նախապես հող նախապատրաստել ընտրախախտումները լեգիտիմացնելու համար։
Իրականում՝ հասարակությունը մերժում է թրքահպատակ, թրքամոլ իշխանություններին։
Անկախությունից ի վեր և ընդհանրապես, երբեք այսքան ատելություն չի եղել գործող իշխանությունների նկատմամբ։
Հայ ժողովուրդը պետք է իր մեջ ուժ գտի, ցուցաբերի վճռականություն ու դուրս շպրտի հային նսեմացնող, ստորացնող նիկոլախտին։
Հայի հաղթանակը պայմանավորված է մեզանից՝ յուրաքանչյուրիցս, մեր պետության, պետականության նկատմամբ ունեցած մեր պատասխանատվությունից։
Կգնանք ընտրության, կունենանք արժանապատիվ ու հարատև խաղաղություն, չենք գնա ընտրության, կկորցնենք մեր ինքնիշխանությունը, կլինենք ստորաքարշ, նզովյալ։
Հ.Գ. Ես ընտրում եմ Հայաստանը»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին